Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը (ANCA) այսօր աւելի վաղ տարածել է մամուլի հաղորդագրութիւն Թոմ Բարաքի կապակցութեամբ: Ստորև նաև հրատարակում ենք Արամ Համբարեանի կարծիքային յօդուածը, որով հիմնաւորւում է, թէ ինչու ԱՄՆ-ի դեսպանն Թուրքիայում պէտք է ազատուի պաշտօնից։

Արամ Համբարեան,
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէն
Թոմ Բարաքը պէտք է դուրս շպրտուի դռնից։
Ոչ թէ թոշակի ուղարկուի։ Ոչ թէ վերանշանակուի։ Ոչ թէ լուռ տեղափոխուի այլ պաշտօնի։
Ազատել՝ Սպիտակ տան սիզամարգին վրայ։
Ինչո՞ւ։ Ամէն ինչ Էփսթէյնի գործի փաստաթղթերում է։
Արդարադատութեան նախարարութեան նոր հրապարակուած փաստաթղթերում աւելի քան 540 յղում ցոյց է տալիս, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը սերտ անձնական եւ գործարար յարաբերութիւններ է ունեցել Ջեֆրի Էփսթէյնի հետ՝ նրա 2008 թուականի անչափահասների նկատմամբ ծանր սեռական յանցագործութիւնների համար հրապարակային դատապարտումից առաջ, ընթացքում եւ յետոյ։
Նոյնիսկ այն բանից յետոյ, երբ Էփսթէյնը կրել է բանտարկութեան ժամկէտ, էլեկտրոնային նամակները ցոյց են տալիս, որ նա խնդրել է Բարաքին ուղարկել իր «եւ երեխայի» լուսանկարներ՝ «ժպիտ պատճառելու» համար։ Բարաքը նոյնիսկ այնքան հեռու է գնացել, որ Էփսթէյնին անուանել է իր «օրինակելի անձ» եւ (կարծես կատակով) առաջարկել է աշխատել նրա մօտ որպէս սպասաւոր։
Նրանք փոխադարձ հաւատարմութիւն են խոստացել միմեանց՝ Էփսթէյնը գրելով «Ես միշտ քո կողքին եմ», իսկ Բարաքը պատասխանելով՝ «Եւ ես՝ քեզ համար!!!»։ Այս փոխանակումները վերցուած են մինչ այժմ հրապարակուած խմբագրուած փաստաթղթերից՝ չներառելով այն հաղորդակցութիւնները, որոնք, ըստ տեղեկութիւնների, տեղափոխուել են ծածկագրուած Signal զրոյցներ՝ Էփսթէյնի յորդորով։
Ինչպէս ամերիկեան միջնակարգ դպրոցի քաղաքացիագիտութեան իւրաքանչիւր աշակերտ կարող է ասել, ԱՄՆ դեսպանները ներկայացնում են ոչ թէ որեւէ առանձին քաղաքական գործիչ, այլ մեր երկիրը եւ մեր հիմնական արժէքները։ Այն սկզբունքները, որոնք մէզ միաւորում են՝ օրէնքի գերակայութեան հաւատարմութիւն, մարդու իրաւունքների պաշտպանութիւն եւ, գուցէ ամէնից առաջ, անմեղ երեխաների պաշտպանութիւն նրանցից, ովքեր կը փորձեն նրանց չարաշահել։ Երբ փաստագրուած կապ ունեցած անձը դատապարտուած մանկապիղծի հետ վստահւում է նման պատասխանատուութիւն, դա ոչ միայն ստուեր է գցում Նախագահի, Պետդէպարտամենտի կամ նոյնիսկ ամբողջ ԱՄՆ կառավարութեան վրայ, այլ խայտառակում է մէզ որպէս Աստծոյ հովանու տակ գտնուող ազգ։ Դա թուլացնում է Ամերիկայի բարոյական դիրքը միջազգային ասպարէզում։
Մեր կողմից՝ ամերիկահայութիւնը վաղուց է ընդդիմացել Բարաքի նշանակմանը՝ դեռեւս 2015 թուականին նրա հնչեցրած յայտարարութիւնների պատճառով, որոնցում նա հայերին բնութագրել էր որպէս ցեղային մտածողութեամբ առաջնորդուող եւ Հայոց Ցեղասպանութիւնը ներկայացրել որպէս «հին տպաւորութիւն», որին հայերը կառչած են մնում։ Այդ ժամանակ ANCA-ն կոչ արեց նրան հրաժարական տալ։
Բայց դրութիւնը աւելի մտահոգիչ է։ Էփսթէյնի փաստաթղթերը բացայայտում են, որ Բարաքը կապ է ունեցել թուրքական կառավարութեան փորձերի հետ՝ արգելափակելու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, ինչը հաստատուել է Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ահմեթ Դաւութօղլուի հրապարակային խոստովանութեամբ։ Դեռեւս մինչեւ դեսպան նշանակուելը եւ պաշտօնապէս Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելը որպէս ԱՄՆ պաշտօնեայ, նա՝ որպէս մասնաւոր քաղաքացի, համահունչ գործել է օտար պետութեան հետ՝ խաթարելու Ամերիկայի ազնիւ յիշատակը այս ողջ մարդկութեան դէմ գործուած յանցագործութեան վերաբերեալ։ Եւ այդ ամբողջ ընթացքում նա կապ է պահպանել Էփսթէյնի շրջանակների հետ։
Հստակ լինի՝ սա կուսակցական հարց չէ։ Քաղաքական հարց չէ։ Իր հիմքում սա բարոյական հարց է։
Թոմ Բարաքը ցեղասպանութիւնը ժխտող մարդ է, որը հաւատարիմ է մնացել դատապարտուած մանկական սեռական շահագործման կազմակերպչի։ Նա տեղ չունի ԱՄՆ հանրային ծառայութեան մէջ՝ ո՛չ շնապահի, ո՛չ էլ դեսպանի պաշտօնում։
