Տապալուած հանդիպում Գերմանիայում Փաշինեանի համար

Տապալուած հանդիպում Գերմանիայում Փաշինեանի համար

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միւնխենի Անվտանգութեան համաժողովի շրջանակներում այս օրերին բաւական ներկայացուցչական կազմով Գերմանիայում էր Նիկոլ Փաշինեանը։ Մի շարք այլ հանդիպումներից զատ, ըստ պաշտօնական հաղորդագրութեան, Փաշինեանը հանդիպել է նաեւ Միւնխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի հետ։

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, այս հանդիպումը բաւական անշուք է եղել, քանի որ «մարդ ապահովելու» շատ լուրջ խնդիր են ունեցել։ Թերթի դիւանագիտական աղբիւրը յայտնում է, որ բոլոր ջանքերը՝ «սօլիդ» քանակ ապահովելու, աւարտուել են անյաջողութեամբ։ Մի խօսքով, մի փոքր սենեակում հազիւ կարողացել են 40-45 մարդ հաւաքել, ընդ որում, որպէսզի դատարկ աթոռները աչք կծակէն, ստիպուած են եղել Երեւանից գնացածներով «լցնել», այդ թւում՝ այս օրերին Գերմանիայում գտնուող մի քանի «սորոսականներով»։

Ի դէպ, մեր տեղեկութիւններով, այս միջադէպի պատճառով Փաշինեանը բաւական կոշտ զրոյց է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպանի հետ:

Share