ԱՄՆ-ն փորձում է գնել ազդեցութիւնը Հարաւային Կովկասում․ փորձագիտական ամփոփում
Հայաստանն ու Ադրբեջանը պէտք է խուսափէն էյֆորիայից Վաշինգտոնի հետ յարաբերութիւններում. նշել է վրացի փորձագէտ Պետրէ Մամրաձէն Взгляд թերթի հետ զրոյցում՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Բաքու եւ Երեւան կատարած այցը։ «Իհարկէ, ԱՄՆ-ն ունի կոնկրէտ շահեր։ Օրինակ՝ էներգէտիկ համագործակցութիւնը Հարաւային Կովկասի երկրների հետ։ Եւ, իհարկէ, Ռուսաստանը չի կարող չմտահոգուել այս հարցով։ Ահա թէ ինչու՝ ես կոչ եմ անում նրանց լինել պրագմատիկ, ուշադիր մտածել իւրաքանչիւր քայլի մասին եւ չկրկնել անցեալի սխալները»,- ընդգծել է Մամրաձէն։
Նա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարութեանը կոչ է արել մշակել Վաշինգտոնի հետ իրենց յարաբերութիւնների յստակ ճանապարհային քարտէզ, որը «կուերացնի չափազանցուած սպասումները»։
Գրոմիկոյի անուան արտաքին քաղաքականութեան հետազօտութիւնների ասոցիացիայի գործադիր տնօրէն Նիկոլայ Մեժեւիչը Tsargrad.tv-ի հետ զրոյցում նշել է, որ ԱՄՆ-ում որոշակի երկրներում ներդրումների վերաբերեալ քննարկումների մեծ մասը զուտ հասարակայնութեան հետ կապերի գործողութիւններ են, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականութեան էութիւնն է՝ ազդեցութիւն ապահովել առանց միլիարդաւոր դոլարներ ներդնելու, այլ դրանք ստանալու միջոցով։
Ատոմային էներգիայի դէպքում Հայաստանը կը լինի պարտուողը․ կարծում է քաղաքագէտը։
Քաղաքագէտ Արթուր Ատաեւը համարում է, որ ԱՄՆ-ն փորձում է գնել Ռուսաստանի ազդեցութիւնը Հայաստանում՝ այն դուրս մղելով երկրի տնտեսութեան հիմնական ոլորտներից։
Մասնագէտը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանում ամենամեծ ներդրողն է՝ մօտ 4 միլիարդ դոլարի կուտակային ներդրումներով, եւ վերահսկում է երկրի երկաթուղիները, գազափոխադրման ցանցը եւ էլեկտրաէներգիայի ոլորտը, այդ թւում՝ միջուկային ոլորտը։ Ամերիկացիները, նրա խօսքով, փորձում են հեռացնել Երեւանը Մոսկուայի զգալի ազդեցութիւնից։
Ադրբեջանցի քաղաքագէտ եւ Հարաւային Կովկասի ուսումնասիրութիւնների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը РБК-ի հետ զրոյցում ընդգծել է, որ Վաշինգտոնը տարբեր ժամանակներում տարբեր առաջնահերթութիւններ ունէր տարածաշրջանում. Վրաստանը նախկինում առաջատար դիրքերում էր, բայց հիմա այդ դերը տեղափոխուել է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմը։
Նրա խօսքով՝ եւ՛ Բաքուն, եւ՛ Երեւանը բացայայտօրէն յայտարարում են, որ մտադիր չէն դառնալ բախման տարածք՝ յատկապէս իրանական եւ ռուսական համատեքստում։
Տարածաշրջանում իրավիճակը փոխւում է, եւ Ռուսաստանից է, թէ արդեօ՞ք այն կարող է իր տեղը գտնել Հարաւային Կովկասի նոր իրողութիւններում։
