Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինեանը կառավարութիւնում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների։ Թեմային Alpha News-ի եթերում անդրադարձել է քաղաքագէտ Ռոբերտ Մարգարեանը։
Նրա խօսքով՝ ազգային կառոյցները քանդելը մշտապէս եղել է Նիկոլ Փաշինեանի օրակարգում։
«Ընտրութիւնների շեմին Նիկոլ Փաշինեանն այս ինստիտուտի ոչնչացման կարիքն ունի, քանի որ գիտակցում է՝ իր վարկանիշն ընկնում է, չի վայելում ժողովրդական աջակցութիւնը, եւ եկեղեցին այն կենտրոններից մէկն է, որի վրայ ինքը կարող է իր վարկանիշը կառուցել»,- ասել է Մարգարեանը։
Ըստ քաղաքագէտի՝ Փաշինեանը ձախողել է․ «Մինչեւ այս փուլը, կարծում եմ, նա ձախողել է պայքարի մէջ, որտեղ կարեւոր գործոնը ժողովրդական աջակցութիւնն էր։ Փոխարէնը Փաշինեանը կիրառում է եկեղեցին ներսից քանդելու մարտավարութիւնը, հիմա էլ քահանաներին միացել են եպիսկոպոսները։ Փաստացի Փաշինեանը կիրառում է «պառակտիր, որ տիրես» ձեւաչափը»։
Նա նաեւ նշել է՝ եկեղեցին միայնակ չի կարող պայքարել, եւ այս հարցում շատ կարեւոր է ժողովրդի աջակցութիւնը։
Մանրամասները՝ տեսանիւթում։
