«Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողութիւններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզօր», – այս մասին Էջմիածնի Մայր տաճարում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Մեր սրտէրը ծանրացած են՝ տեսնելով, թէ ինչպէս են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկւում նուիրեալ հաեորդիներ, եկեղեցականներ», – ընդգծեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:





Կալանաւորուած գործարար Սամուել Կարապետեանի աջակիցներն այսօր ուխտագնացութիւն են իրականացրել դէպի Սուրբ Էջմիածին: Գարեգին Բ-ն իր խօսքում շեշտեց. «Ձեր ուխտագնացութիւնը դէպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրոյ, նուիրուածութեան մասին՝ մեր Սուրբ եկեղեցու ու ազգային արժէքների նկատմամբ: Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը»:
