Հոկտ.-ի 12-ին Հ.Մ.Ը.Մ.-ի Բըրբանքի Սիփան Մասնաճիւղի գեղարուեստական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ մշակոյթի ամսուան նուիրուած տօնակատարութիւն, բացումը կատարուեց մասնաճիւղի սկաուտական բաժանմունքի Գայլիկ-Արծուիկների «Սարդարապատ» երգի կատարմամբ:





Օրուայ բանախօսն էր Անահիտ Անդրեասեանը որը հակիրճ կերպով ներկայացրեց հայ մշակոյթի դերը մեր կեանքում: Ծրագիրը համեմուած էր երգ, պար, ասմունք, երաժշտական կատարումներ և ռադիոբեմադրութեամբ նաև գեղեցիկ կատարումներ սկաուտական բաժանմունքի գայլիկ-արծուիկների և Արի-Արենուշների միջոցով: Օրուայ հաղորդավարն էր մասնաճիւղի սկաուտական բաժանմունքի խմբապետ Մանէ Շահբազեանը:
