Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտաւորեցրեց ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրաւունքը

Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտաւորեցրեց ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրաւունքը

Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը՝ Ադրբեջանի դէմ միջանկեալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերեալ։ Որոշումը հրապարակեց ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհիւն։ Այն ներկայացնում ենք հակիրճ.

«Դատարանը կիրառում է հետեւ ժամանակաւոր միջցները․

1․ Ադրբեջանի Հանրապետութիւնը պարտաւոր է Ռասսայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման կոնուենցիայի իր պարտաւորութիւնների համաձայն ապահովել, որպէսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից 2023 թուականի սեպտեմբերի 19-ից յետոյ եւ ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողնան դա անել ապահով, առանց խոչընդոտների եւ արագօրէն։

2․ ապահովել, որպէսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թուականի սեպտեմբերի 19-ից յետոյ, եւ ցանկանում են հեռանալ, կարողնան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների եւ արագօրէն։

3․ ապահովել, որպէսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թուականի սեպտեմբերի 19-ից յետոյ կամ վերադարձել են ԼՂ եւ ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից եւ ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։

13/2 ձայների յարաբերակցութեամբ՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը պարտաւոր է կոնուենցիայի համաձայն իր ունեցած պարտաւորութիւնների շրջանակներում պաշտպանել եւ պահպանել գրանցման ինքնութեան եւ անձնական գոյքի փաստաթղթերն ու գրանցամատեանները, որոնք վերաբերում են առաջին կէտում նշուած անձանց, եւ հաւուր պատշաճի ու յարգանքով վերաբերել դրանց, եւ հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրէնսդրական ու վարչական պրակտիկայում։

13/2 ձայների յարաբեակցութեամբ՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը պարտաւոր է հաշուետուութիւն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաաբերեալ , որոնցով կապահովի ժամանակաւոր միջոցների կատարումն ու Ադրբեջանի կառավարութեան անունից ստանձնած պարտաւորութիւնների կատարումը, որոնք հնչեցուեցին հոկտեմբերի 12-ից դատական քննութեան ժամանակ։ Դա պէտք է անել այս որոշման հրապարակումից յետոյ ութ շաբաթուայ ընթացքում»։

Share