Քրիստինէ Վարդանեան. «Հիմա էլ պարզւեց սահմանադրութեան փոփոխութիւնը նրա համար է, որ հայերէնը լինի միակ պետական լեզու»

Քրիստինէ Վարդանեան. «Հիմա էլ պարզւեց սահմանադրութեան փոփոխութիւնը նրա համար է, որ հայերէնը լինի միակ պետական լեզու»

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Հիմա էլ պարզւեց սահմանադրութեան փոփոխութիւնը նրա համար է, որ հայերէնը լինի միակ պետական լեզու:

Մարդիկ էլ չգիտեն ինչ անեն, որ կոծկեն խայտառակութիւնը` իրենք ուզում են սահմանադրութիւն փոխել Ալիեւի պահանջով:

Չգիտեն էլ ինչ սոուս աւելացնեն ուտեստին, որ մարդիկ մոռանան, որ այդ բաղադրատոմսի հեղինակն ու գլխաւոր խոհարարն Ալիեւն է:

Դրա համար կարծում եմ ընդդիմադիր հատւածի առաջիկայ ամենակարեւոր անելիքը չթողնելն է, որ Սահմանադրութեան մասին քննարկումները տեղափոխւեն այլ հարթութիւն:

Սա է ակիւնաքարը ալիեւեան սահմանադրութեան ընդնմանը խոչընդոտելու»:

Share