Չինական պատուհան դէպի Եւրոպայ. շրջանցելով Թուրքիան եւ Ռուսաստանը

Չինական պատուհան դէպի Եւրոպայ. շրջանցելով Թուրքիան եւ Ռուսաստանը

Թարգմ. Գայանէ Մանուկեան

russtrat —https://russtrat.ru/comments/27-aprelya-2022-0010-10077-Չինական պատուհան դէպի Եւրոպայ. շրջանցելով Թուրքիան եւ Ռուսաստանը-Չինաստանը դէպի Եւրոպայ նոր երկաթուղային երթուղի է գործարկել։ Պորտալ China.org հաղորդւում է, որ նոր երթուղին ընդգրկում է Երկրներ եւ տարածաշրջաններ, որոնց միջով Չինաստան-Եւրոպայ գնացքները մինչ այդ հազուադէպ էին անցնում: Այն անցնում է Կասպից եւ Սեւ ծովերը համակցուած երկաթուղային եւ ծովային փոխադրումների միջոցով՝ անցնելով Ղազախստանով, Ադրբեջանով, Ռումինիայով, Հունգարիայով, Սլովակիայով, Չեխիայով եւ արդիւնքում հասնելով Գերմանիայի Մանհայմայ քաղաք։

Երթուղու ընդհանուր երկարութիւնը կազմում է 11 300 կիլօմետր, եւ այն դառնում է թուով 16-րդը չինական քաղաքի եւ Եւրոպայի միջեւ բեռնատար գնացքների համար: Ինչպէս տեսնում ենք, այդ երթուղին շրջանցում է Ռուսաստանը եւ Թուրքիան։ Սիան միջազգային լոգիստիկ ընկերութեան մենեջեր Ցզեայ Մինգը դա բացատրում է «ներկայ իրավիճակով»։

Բայց ո՞ր։ Ռուսաստանի հետ կարծես թէ հասկանալի է։ Ուկրաինայում յատուկ գործողութեան պատճառով պատժամիջոցները լոգիստիկ խնդիրներ են ստեղծում Չինաստանից Ռուսաստանի տարածքով Եւրոպայ երկաթուղային փոխադրումների համար։ Ռուսական լոգիստիկ եւ երկաթուղային օպերատորների ներկայացուցիչներից մէկը յայտնել է, որ չինացի բեռնառաքօղները սկսել են դադարեցնել Ռուսաստանի տարածքով դէպի ԵՄ բեռների տարանցումը՝ «սեփականատէրերի մտաւախութեան պատճառով»: Նրա խօսքով՝ «երկաթուղով փոխադրման հետ կապուած խնդիրներ արդէն չկան, սակայն Չինաստանից ԵՄ տարանցման նոր պատուէրներ գրեթէ չկան»:

Թուրքիայի հետ ամէն ինչ այլ է։ Մի կողմից, Ռուսաստանի դէմ պատժամիջոցների պայմաններում այն դառնում է Եւրոպայ-ռուսական փոխադրումների խոշորագոյն հանգոյց։ Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան երկար ժամանակ եղել է այն ապրանքների համար տարանցիկ կէտ, որոնք արգելուած էին Իրան արտահանելու համար։ Սակայն Անկարայում սպասում էին, որ իրավիճակից կօգտուի Չինաստանը եւ կը սկսի զբաղեցնել թափուր խորշերը։ Դա տեղի չի ունենում։ Պեկինը սպասողական դիրք է գրաւել։ Կան քաղաքական պատճառներ։

Չնայած նրան, որ Պեկինը Թուրքիայում զգալի միջոցներ է ներդրել իր համար անհրաժեշտ տրանսպորտային ենթակառուցուածքների ստեղծման համար, նա սկսել է զգուշօրէն վերաբերուել այդ երկրի տարածաշրջանային քաղաքականութեան որոշ ասպեկտներին: Պեկինում սուր են արձագանքել այն բանին, թէ ինչպէս են Թուրքիան եւ 42 այլ երկրներ ՄԱԿ-ում յայտարարութիւն տարածել Չինաստանի Սինցզեան-Ույղուրական ինքնաւար շրջանում բնակուող ույղուրների իրաւունքների խախտման կապակցութեամբ:

Պեկինը կարծում է, որ Անկարան գործել է ԱՄՆ հրահանգով։ Աւելին, երկու երկրների միջեւ մրցակցային պայքարն աւելի շատ է ի յայտ եկել ոչ միայն Մերձաւոր Արեւելքում, այլեւ Եւրոպայում եւ Ասիայում։ Աւելին, Չինաստանը սկսել է իր շահերից ելնելով խաղարկել նաեւ յունական «քարտէզը» Միջերկրական ծովի արեւելեան մասում։ Պեկինի եւ Անկարայի միջեւ եւս մէկ խոչընդոտ է դառնում Աֆղանստանը, որտեղից կարելի է օգնել ույղուրներին: Այդ պատճառով Մետաքսի ճանապարհը, որն աւելի վաղ ծրագրւում էր Չինաստանի սահմաններից Թուրքիայի տարածքով անցնել, նրա համար կարծես թէ արդէն գոյութիւն չունի։

Յատուկ դրութեան մէջ է յայտնւում նաեւ Ադրբեջանը, որը կառուցում էր իր հաղորդակցութիւնները դէպի Թուրքիայ եւ այնտեղից Եւրոպայ, մինչեւ Լոնդոն թուրքական թունելով Բոսֆորի տակով եւ շրջանցելով Ռուսաստանը։ Խոսքը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին է։ Դեռեւս 2017 — ին սկսուեց այդ երկաթուղային երթուղու սպասարկումը, իսկ ԲԹԿ-ով առաջին կազմի գործարկումից յետոյ Էրդողանը հնչեղ յայտարարութիւն արեց. «Մենք յայտարարում ենք Լոնդոնից Չինաստան ուղիղ երկաթուղային կապի ստեղծման մասին»։

Ինչպէս տեսնում ենք, խնդիրը աշխարհաքաղաքականութեան մէջ է, Ռուսաստանի եւ Արեւմուտքի, Չինաստանի եւ Թուրքիայի սրուած յարաբերութիւններում, որի հետեւում կարող են կանգնած լինել ԱՄՆ-ն։ Բայց իրենք էլ չինացիները դժուար գործընկերներ են։ Խնդիրն այն է, որ Պեկինի կողմից իրականացուող գլոբալ ենթակառուցուածքային նախագծերին սովորաբար մասնակցում են խոշոր չինական ընկերութիւններ, որոնց բիզնեսը դուրս է գալիս Չինաստանի սահմաններից, եւ նման ընկերութիւններին անտարբեր չէն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների նկատմամբ: Ընդ որում, պէտք է հաշուի առնել, որ Չինաստանի եւ Եւրամիութեան միջեւ առեւտրաշրջանառութիւնը, 2021ի տուեալներով, կազմել է 747 մլրդ դոլար: Հասկանալի է, որ չինական իշխանութիւնները շահագրգռուած չէն, որ այդ ցուցանիշները նուազէն։

Սակայն պէտք չէ շտապել եզրակացութիւնների հետ։ Հասկանալու համար, թէ որքան պահանջուած կը լինի դէպի Եւրոպայ նոր չինական երթուղին, անհրաժեշտ է տուեալներ ունենալ գոնէ կէս տարում։ Սիանի մաքսային վարչութեան պաշտօնական կայքի հաղորդագրութեան համաձայն՝ ապրիլի 13-ին Սիանից մեկնել է 42 կոնտեյներներով բեռնուած առաջին գնացքը՝ 316 տօննայ կշռով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա դեռեւս շտկում է այս ուղղութեամբ աշխատանքի հետ կապուած դժուարութիւնները։ Թէ որքան կը շարունակուի այս իրավիճակը, ոչ ոք չգիտի։

Share