Բայդէնը մասնակցելու է Մադրիդում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Բայդէնը մասնակցելու է Մադրիդում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՐՄԵՆՊՐԵՍի հաղորման համաձայն ԱՄՆ-ի նախագահ Ջոյ Բայդէնը հաւաստել Է իր մասնակցութիւնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կը կայանայ յունիսի 28 – 30-ը Մադրիդում: Այդ մասին յայտարարել Է Իսպանիայի պաշտպանութեան նախարար Մարգարիտայ Ռոբլեսը:

Բացի ՆԱՏՕ-ի երկրներից եւ Շուեդիայից ու Ֆինլանդիայից, իրենց մասնակցութիւնն են հաւաստել նաեւ Աւստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի եւ Հարաւային Կորեայի վարչապետներն ու նախագահները»: «Ոչ ոք չի կարող ժխտել, որ Շուեդիան եւ Ֆինլանդիան (…) ժողովրդավարական երկրներ են,- յաւելել Է գերատեսչութեան ղեկավարը:- Թուրքիայում մենք ունենք օրինակ, որը կարող Է լինել աւելի քննադատելի (ժողովրդաւարութեան տեսակէտից)»: «Եթէ Ուկրաինայի կառավարութիւնը խնդրեր (զինուորներ ուղարկել Իսպանիայ նրանց վարժեցման համար) (…) մենք, անշուշտ, պատրաստ կը լինէինք»,- ասել Է նախարարը:

Մեկնաբանելով Ուկրաինային Leopard տանկերի մատակարարումների հնարաւորութիւնը՝ Ռոբլեսը ճշտել Է, որ «Սարագօսայում (գտնուող) Leopard-ներն արդէն շատ տարիներ չէն շահագործւում»: «Անհրաժեշտ կը լինէր կատարել համապատասխան նորոգում»,- ընդգծել Է նա՝ յաւելելով, որ այդ հնարաւորութիւնը կայ: Ըստ որում գերատեսչութեան ղեկավարն ընդգծել Է, որ Ուկրաինային սպառազինութիւնների մատակարարումների հարցերը համակարգւում են ՆԱՏՕ-ի շրջանակներում, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Share