Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գոտում. ՌԴ ՊՆ

Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գոտում. ՌԴ ՊՆ

Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գոտում՝ Սարիբաբ բարձունքի շրջանում, ասւում է ՌԴ պաշտպանութեան նախարարութեան՝ Ղարաբաղեան հակամարտութեան ռուս խաղաղապահների գործունէութեան մասին տեղեկագրում։

«Զորախմբի պատասխանատուութեան գոտում իրավիճակի սրացում է գրանցուել։ Սարիբաբ բարձունքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից խախտուել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատարութիւնն ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կայունացման համար»,- ասւում է հաղորդման մէջ։

Share