Ադրբեջանը կրակ է բացել հարաւ-արեւելեան հատուածում հայկական դիրքերի ուղղութեամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը կրակ է բացել հարաւ-արեւելեան հատուածում հայկական դիրքերի ուղղութեամբ. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարաւ-արեւելեան հատուածում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետութեան  պաշտպանութեան նախարարութիւնից յայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրութեամբ իրադրութիւնն առաջնագծում յարաբերականօրէն կայուն է:

Share