Ադրբեջանը կրակ է արձակել Մարտունի քաղաքի 3 բնակչի ուղղութեամբ

Ադրբեջանը կրակ է արձակել Մարտունի քաղաքի 3 բնակչի ուղղութեամբ

Ադրբեջանը կրակել է Մարտունի քաղաքի բնակիչների ուղղութեամբ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետութեան ներքին գործերի նախարարութեան տարածած հաղորդագրութիւնից։

«Յուլիսի 6-ին ժամը 13:50-ին ոստիկանութեան Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացուել, որ ժամը 12:15-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն եւ էլեկտրատեխնիկ Ա.Ֆ.-ն, Բերդաշէն գիւղի վարչական տարածքում արտեզեան ջրհորի նորոգման աշխատանքներ են կատարել։ Այդ աշխատանքները կատարելու ժամանակ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են արձակել նրանց ուղղութեամբ»,-ասուած է հաղորդագրութեան մէջ։ 

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցուել են նորոգման աշխատանքները: Հաղորդումը փոխանցուել է ռուսական խաղաղապահ զօրակազմին։

Share