Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրաւունք չունի խախտելու․ Արթուր Թովմասեան

Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրաւունք չունի խախտելու․ Արթուր Թովմասեան

Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում եւ դրա շուրջ ցանկացած քննարկում մէզ համար անընդունելի է։

Այս մասին Արցախի խորհրդարանում յայտարարեց ԼՂ-ի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը՝ պնդելով, որ դա իրենց կարմիր գիծն է, եւ ոչ ոք իրաւունք չունի այն խախտելու։

Նրա խօսքով՝ Արցախում տեղի ունեցողը կատարւում է միջազգային հանրութեան լուռ համաձայնութեամբ։

Թովմասեանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ այդ երկրների առաջնորդները պէտք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կը բերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։

«Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փօքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգուած է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժէք ապրելու իրաւունքը։ Ադրբեջանը կանխամտածուած սովամահ է անում արցախցիներին եւ ցանկանում բնաջնջել նրանց»,- ասաց նա։

Արցախի պատգամաւորները մէկ լոպէ լռութեամբ յարգեցին այսօր զոհուածների յիշատակը։

Յիշեցնենք, որ յունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղութեամբ` կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ, հայկական կողմն ունի 4 զոհ:

Share