Հայաստանը չի մասնակցել ՄԱԿ-ում Զելենսկուն տեսաուղերձի հնարաւորութիւն տալու հարցի քուէարկութեանը

Հայաստանը չի մասնակցել ՄԱԿ-ում Զելենսկուն տեսաուղերձի հնարաւորութիւն տալու հարցի քուէարկութեանը

Չինաստանը, Իրանը, Բրազիլիան եւ մի շարք այլ երկրներ ձեռնպահ են քուէարկել Վլադիմիր Զելենսկուն ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի բարձր մակարդակի նստաշրջանի շաբաթուայ համար տեսաուղերձ ուղարկելու իրաւունք տալու վերաբերեալ քուէարկութեան ժամանակ: Լուրը յայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Աւելի վաղ Գլխաւոր ասամբլեան կողմ է քուէարկել համապատասխան որոշմանը։

Որոշումն ընդունուել է պարզ մեծամասնութեամբ, ինչը նշանակում է, որ ձայները հաշուելիս հաշուի չէն առնուել չքուէարկողներն եւ ձեռնպահների քուէները։ Արդիւնքում կողմ է քուէարկել 101 պետութիւն։ Եօթը (Ռուսաստանի Դաշնութիւն, Կուբայ, Բելառուս, Էրիթրեայ, Հիւսիսային Կորեայ, Նիկարագուայ, Սիրիայ) դէմ են եղել։

Ձեռնպահ են 19 երկրներ, այդ թւում՝ Չինաստանը, Բրազիլիան, Իրանը, Իրաքը, Պակիստանը, Հարաւային Աֆրիկան։
Չքուէարկածների թւում են՝ Վիետնամ, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ադրբեջանը։
Որոշմանը կողմ են քուէարկել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Վրաստանը, Հնդկաստանը, Լատուիան, Լիտուան, Մոլդովան, Ֆրանսիան, Ուկրաինան, Էստօնիան եւ այլք։

Աղբիւր` Panorama.am

Share