ՀՅԴ-ն մարդասիրական օգնութիւն է փոխանցել Իրանին

ՀՅԴ-ն մարդասիրական օգնութիւն է փոխանցել Իրանին

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի կողմից այսօր դեղեր եւ դեղորայքային պարագաներ են փոխանցուել ՀՀ-ում Իրանի դեսպանութեանը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանը Yerkir.am-ի հետ հարցազրոյցում յայտնեց, որ մարդասիրական այս օգնութիւնը երախտագիտութեան դրսեւորում է Իրանի ժողովրդի հանդէպ, քանի որ Հայաստանի եւ Արցախի դժուարին օրերին հարեւան եւ բարեկամ Իրանը եղել է հայ ժողովրդի կողքին:

«Իհարկէ, ոչ մի օգնութիւն Էլ ունակ չէ բարեկամ Իրանի ժողովրդի ցաւը մեղմելու, սփոփելու համար, բայց որպէս մարդ, որպէս բժիշկ, պարտաւոր ենք ցաւի ու վշտի մէջ գտնուող մարդկանց կողքին լինելու»,- ասաց «Տոնոյեան» բժշկական կենտրոնի վիրաբոյժ, 44-օրեայի մասնակից Յենրիկ Մարգարեանը` փաստելով, որ բժշկական պարագաներն ընտրելիս իրեն օգնել Է պատերազմին մասնակից լինելու փորձառութիւնը:

Մարդասիրական օգնութիւնն ընդունեց ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալութիւն յայտնելով այս դժուարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար:

Share