ՀՅԴ պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ ՀՄԸՄ Արևմտ. Ամերիկայի շրջանային վարչութեան հետ

ՀՅԴ պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ ՀՄԸՄ Արևմտ. Ամերիկայի շրջանային վարչութեան հետ

Օրակարգ-Լոս Անջելըս- Երկուշաբթի, Յունիս 14-ին ՀՅԴ պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան Արևմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեան հետ:

 ՀՅԴ պատուիրակութեանը գլխաւորում էր ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Խաժակ Մկրտիչեանը, ներկայ էին նաև Արևմտեան ԱՄՆ Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատուրեանը և ԿԿի անդամն Հարմիկ Բաղդասարեանը: ՀՄԸՄի շրջանային վարչութիւնից բացի ներկայ էին ՀՄԸՄի Կենտրոնական Վարչութեան անդամներ Օշին Փիրումեանը անձամբ և Արմանտ Գիլիճեանը առցանց:

Շրջանային վարչութեան փոխ ատենապետ Սեւակ Կարապետեանը համառօտ զեկուցեց շրջանային վարչութեան ներկայ մարտահրաւէրների և ընթացող աշխատանքների մասին: Մտքերի փոխանակութիւն տեղի ունեցաւ շրջանի մասնաճիւղերի աշխուժութեան, սկաուտական և մարզական աշխատանքների, քովիդից յետոյ վերսկսուող աշխատանքների և դրանց շարքում Նաւասարդեան խաղերի մասին: Օգտուելով ՀՅԴ Բիւրոյի ընկերոջ և Կենտրոնական Վարչութեան անդամների ներկայութիւնից նաև քննարկուել են այլ շրջանների հետ Արևմտեան շրջանի համագործակցութեան կարելիութիւններն ու անհրաժեշտութիւնը:

Խաժակ Մկրտչեան համառօտ զեկոյց  է ներկայացրել Հայաստանի և Արցախի ներկայ իրավիճակի և մարտահրաւէրների ու հայրենի ժողովրդի դիմադրութեան շարժման կապակցութեամբ, նշելով ուղեկից կազմակերպութիւնների դերակատարութիւնն ու կարևորութիւնը ներկայի զգայուն պայմաններում:

Share