Հոկտեմբերի 23-25-ը Բիւրականում անցկացուեց եռօրեայ սեմինար-բանակում, որին մասնակցում էին ՀՅԴ Արցախի պատանեկան միութեան պատանիները։ Այս մասին յայտնում է ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութիւնը։
Սեմինար-բանակումի նպատակներն էին՝
- Պատանիների հայրենասիրական ոգու ամրապնդումը։
- Ազգային արժէքների արժեւորումը։
- Կարգապահութեան եւ խմբային աշխատանքի կարեւորութեան գիտակցումը։
Երեք օրերի ընթացքում պատանիները մասնակցեցին բազմաբնոյթ կրթական ու ռազմական պարապմունքների, քննարկումների եւ խաղերի, ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտութիւններ, ունկնդրեցին կարեւոր եւ հետաքրքիր դասախօսութիւններ, մասնակցեցին «Մենք» ազգային պարախմբի կողմից կազմակերպուած ազգագրական-ռազմահայրենասիրական պարերի ուսուցմանը, ինչպէս նաեւ ամրապնդեցին ընկերասիրութեան եւ միասնականութեան գաղափարները։
Օրերն անցան աշխոյժ, յագեցած եւ յիշարժան մթնոլորտում՝ լի նոր բացայայտումներով, տպաւորութիւններով ու անմոռանալի պահերով։
