Նաթան Սրբազան. «Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու»

Նաթան Սրբազան. «Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու»

Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու։ Այս մասին այսօր (փետր. 15-ին, ԽՄԲ.) լրագրողների հետ զրոյցում ասաց Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը։

«Սա մի ծրագիր է եկեղեցու դէմ եւ ամէն կերպ փորձում են ապացուցել, որ եկեղեցին պէտք է դառնայ պետութեան մի կցորդ, որը պէտք է շարունակի այն ցանկութիւնը, որ իշխող ուժն ունի։ Սակայն, Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու եւ պահելու ենք այն, ինչ ստեղծել է հայ եկեղեցին եւ պահել է հայ եկեղեցին։ Իշխանութիւնները մէկ օրակարգ ունեն՝ փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որն իրենց լիազօրութիւնից դուրս է»,- ասել է Նաթան Սրբազանը։

Յիշեցնենք, որ Աւստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից օրեր առաջ դատախազութիւնը քրէական գործ է յարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, Վեհափառի նկատմամբ խափանման միջոց է կիրառւել բացակայելու արգելքը։ Եւս 6 եպիսկոպոսի արգելւել է բացակայել երկրից։ 

Share