Ադրբեջանը բռնել է ծաւալապաշտական ուղի՝ բողոքելով հայկական ռեւանշիզմի դէմ․ Այուազեան

Ադրբեջանը բռնել է ծաւալապաշտական ուղի՝ բողոքելով հայկական ռեւանշիզմի դէմ․ Այուազեան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հասկանում է, որ 2018 թուականից ձեռք բերած հայկական տարածքները որոշ ժամանակ անց կորցնելու է, դրա համար էլ սպառնալիքներ է տարածում հայկական ռեւանշիզմի մասին։ Այսօր «ՀՀ–ի արդի մարտահրաւէրներն ու դրանց յաղթայարման այլընտրանքային ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այուազեանը։

«Բաքուի պաշտօնական հռետորաբանութիւնն ու գործողութիւնները հետեւանականօրէն հաստատում են այն փաստը, որ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ յարաբերութիւնների այնպիսի արմատական վերափոխման, որը մշտապէս կամրապնդի ներկայիս վիճակը։ Ոգեւորուած ռազական յաջողութիւններով, կատարուածի համար քաղաքական գին չվճարելով՝ Ադրբեջանի նախագահը բռնել է ծաւալապաշտութեան, էքսպանսիայի ուղին»,- ասել է Այուազեանը։

Նա ընդգծել է, որ Բաքուի, Երեւանի եւ Անկարայի համար խաղաղութիւն ասուածը տարբեր իմաստ ունի, իսկ Ալիեւի սկսած պատերազմը չի աւարտուել՝ ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, ոչ էլ Արցախի բռնի հայաթափմամբ ու բռնազաւթմամբ։

abcmedia

Share