«Ամերիկեան ռումբերը ոչ միայն չէն օգնի, այլեւ կը վնասէն Իրանի ցուցարարներին»

«Ամերիկեան ռումբերը ոչ միայն չէն օգնի, այլեւ կը վնասէն Իրանի ցուցարարներին»

Ամերիկացի քաղաքագէտ, Eurasia Group-ի նախագահ Իէն Բրեմերի կարծիքով, ամերիկեան հարուածները Իրանին կարող են վատթարացնել ցուցարարների իրավիճակը։
«Ամերիկեան ռումբերը կարող են ռեժիմին տալ այն պատումը, որը նա ցանկանում է. ցուցարարները օտարերկրեայ աջակցութիւն ստացող ահաբեկիչներ են, այլ ոչ թէ սեփական կառավարութիւնից յոգնած մարդիկ: Հարուածները կարող են որոշ իրանցիների ստիպել միաւորուել դրօշի շուրջ, ինչպէս շատերն արեցին 2025 թուականի ամռան ծաւալուած 12-օրեայ պատերազմի ժամանակ, ինչը ռեժիմին արդարացում կապահովի աւելի կոշտ բռնաճնշումների գնալու համար։

Իրանը Վենեսուելայ չէ: Ցանկացած ռազմական գործողութիւն, որը չի տապալի ռեժիմը, կարող է քաջալերել այն եւ յուսահատեցնել ցուցարարներին, ովքեր աւելին էին ակնկալում», — նշել է Բրեմերը։

Նրա խօսքով՝ «Թեհրանը յոյս ունի, որ Թրամփը կսահմանափակուի խորհրդանշական հարուածներով»։

«Թրամփն իր նախորդներից պակաս հետաքրքրուած է իրանական ռեժիմի փոփոխութեամբ։ Նա ցանկանում է, որ Իրանը հրաժարուի իր միջուկային ծրագրից, սահմանափակի բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ դադարի աջակցել տարածաշրջանային պրօքսիներին։ Սակայն Իրանի գերագոյն առաջնորդը երբեք դա չի անի։ 1988 թուականին Խամենեիի նախորդը՝ այաթոլայ Խամեյնին, ընդունեց Իրաքի հետ զինադադարը, որը յետոյ համեմատեց «թունաւորուած բաժակից» խմելու հետ։

Խամենէին տասնամեակներ շարունակ յստակ հասկացնում էր, որ չի հետեւելու նրա օրինակին։ Նա կնախընտրի մեռնել, քան ընդունել այն պայմանները, որոնք կապիտուլեացիայ է համարում», — ասել է Eurasia Group-ի նախագահը։

mediamax.am

Share