Ալիեւը ԵԽԽՎ-ին եւ Եւրախորհրդարանին «իսլամաֆոբիայի» մէջ  է մեղադրել

Ալիեւը ԵԽԽՎ-ին եւ Եւրախորհրդարանին «իսլամաֆոբիայի» մէջ է մեղադրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԽԽՎ-ին եւ Եւրախորհրդարանին մեղադրել է «իսլամաֆոբիայի» մէջ։

Յիշեցնենք, որ նման վիրաւորական արձագանքը յաջորդեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատուիրակութեանը լիազօրութիւններից զրկելուն եւ Եւրախորհրդարանի բանաձեւին։

Ալիեւի ուղերձում Բաքւում ընթացող «Բազմազանութեան պաշտպանութիւն. իսլամաֆոբիայի դէմ պայքար 2024 թուականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ասւում է, որ «այսօր Եւրախորհրդարանը եւ Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Իսլամաֆոբիայի քարոզչութիւն եւ այս գաղափարախօսութեան վրայ հիմնուած քաղաքականութիւն վարող հարթակներ են դարձել», իսկ Սա ընդգծում է, որ «ներկայիս բացասական միտումը դրսեւորւում է համաշխարհային որոշ մեդիայ կառոյցների գործունէութեան մէջ»։

Միեւնոյն ժամանակ, Ալիեւը Հայաստանին մեղադրել է «Հայաստանի Հանրապետութեան տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու մէջ»։ «Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելութիւն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային եւ կրօնական յուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացուել են այս երկրում։ Ցաւօք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։

Յիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար նման բնոյթի անհիմն մեղադրանքներ է առաջադրում, ինչպէս նաեւ ոչ պակաս անհիմն պահանջներ Հայաստանում պետական ​​մակարդակով պահպանուող իրանական մշակոյթի յուշարձանների նկատմամբ։

Share