Ալի Բաբաջան. «Էրդողանի դարաշրջանն աւարտուել է»

Ալի Բաբաջան. «Էրդողանի դարաշրջանն աւարտուել է»

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որն այժմ ընդդիմադիր «DEVA» կուսակցութեան առաջնորդն է, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունէութեանն է անդրադարձել։

Ըստ Բաբաջանի՝ Էրդողանը փորձում է մարդկանց համոզել, որ եթէ յանկարծ ինքը չլինի, Թուրքիան էլ չի լինի։

«Այդպէս չէ,-գրում է Բաբաջանը,— Թուրքիան հաւասար չէ Էրդողանին։ Թուրքիան Էրդողանից շատ աւելի մեծ է։ Առհասարակ Թուրքիան շատ աւելի մեծ է, քան որեւէ մէկը։ Ոչ ոք թող չփորձի մարդկանց խաբել նման բառախաղերով»։

Ընդդիմադիր կուսակցապետը յիշեցրել է, որ վերջին 25 տարում Թուրքիան չի ունեցել այնքան գնաճ, որքան հիմա։  Թուրքական լիրայի արժեզրկման ամենակարեւոր պատճառն այն է, որ Էրդողանը սկսեց կառավարել Կենտրոնական բանկը ու սխալ ցուցումներով սխալ գործողութիւնների մղեց պատկան մարմիններին։

Ալի Բաբաջանի համոզմամբ՝ հիմա Թուրքիայում կայ ուժեղ կադրային կազմ, որն Էրդողանից շատ աւելի լաւ կը կառավարի երկիրը։

«Էրդողանի դարաշրջանն աւարտուել է։ Ուղղակի հիմա նա պիտի մի յարմար վայրում վայրէջք կատարի»։

https://www.ermenihaber.am/

Share