Մարսելում բացուել է Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանը

Մարսելում բացուել է Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանը

«Նեմեսիս» գործողութեան մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանութեան վերապրած Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանը տեղադրուել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։

Մարտի 15-ին Մարսելի հայաշատ Պոմոն թաղամասի Pasteur հրապարակում հանդիսաւորութեամբ տեղի է ունեցել յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութիւնը։

Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը, պաստառներ պահել իրենց ձեռքերում, որոնցից մէկի վրայ գրուած էր` «Թեհլիրեան արդարադատ»։

2017 թուականին Մարսելում հրապարակներից մէկը պաշտօնապէս անուանուել է հայ վրիժառուի անունով։

Սողոմոն Թեհլիրեանը ծնուել է 1897 թուականին` Արեւմտեան Հայաստանի Երզնկա գաւառում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսուելուն պէս մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամաւորական շարժմանը Անդրանիկ Օզանեանի գնդում։

1915 թուականին վերապրել է ցեղասպանութիւնը, 1921 թուականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Նոյն տարուայ յունիսի 2-ին Թեհլիրեանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից յետոյ վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց՝ ԱՄՆ։

1960 թուականին` 64 տարեկանում, Սողոմոն Թեհլիրեանը մահացել է Սան Ֆրանցիսկոյ քաղաքում, թաղուել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։

Տեսանիւթ՝ https://vk.com/video-212669065_456240089

Share