Հանդիպումներ կարող են լինել միայն ՌԴ խաղաղապահների միջնորդութեամբ` հումանիտար, ենթակառուցուածքային ու տեխնիկական հարցերի շուրջ. ԱՀ ԱԳՆ

Հանդիպումներ կարող են լինել միայն ՌԴ խաղաղապահների միջնորդութեամբ` հումանիտար, ենթակառուցուածքային ու տեխնիկական հարցերի շուրջ. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել` ի  պատասխան Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի առաջարկի՝ յայտնելով, որ Արցախի Հանրապետութիւնը հաւատարիմ է նախկինում յայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդութեամբ, նոյն վայրում՝ ինչպէս սոյն թուականի մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցուածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳ նախարարութեան յայտարարութեան  մէջ նշուած է.

«Միեւնոյն ժամանակ յայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են եւ ոչ մի կերպ չէն նպաստում բանակցային բարէնպաստ մթնոլորտի ձեւաւորմանը։ Համոզուած ենք, որ Ադրբեջանը պէտք է պատշաճ կերպով իրականացնի ինչպէս 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները, այնպէս էլ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից եւ միակողմանի, առաւելապաշտական մօտեցումներից: Այդ դէպքում միայն նպաստաւոր պայմաններ կստեղծուէն յետագայ քննարկումների համար:

Ինչ վերաբերում է ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման քաղաքական հարցերին, ապա յիշեցնենք, որ Արցախը հաւատարիմ է հակամարտութեան համապարփակ կարգաւորմանն ուղղուած բանակցութիւններին, որոնք պէտք է տեղի ունենան միջազգայնօրէն ճանաչուած եւ հաստատուած ձեւաչափով՝ կողմերի հաւասար իրաւունքների եւ ստանձնած պարտաւորութիւնների կատարման միջազգային երաշխիքների առկայութեան պայմաններում»,- ասուած է յայտարարութեան մէջ:

Share