Բրիւսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողովը

Բրիւսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողովը

ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի կազմակերպմամբ՝ 2022թ․ դեկտեմբերի 3-ին Բրիւսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցում են Եւրոպական Միութեան շուրջ տասը երկրներում եւ Մեծ Բրիտանիայում գործող Հայ դատի յանձնախմբերի եւ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի ներկայացուցիչները։

Խորհրդաժողովի ընթացքում քննարկման առարկայ է դառնալու Հայ դատի Եւրոպայի գրասենեակի, ինչպէս նաեւ տարբեր երկրներում գործող յանձնախմբերի քաղաքական առաջնահերթութիւններն ու գործունէութեան հիմնական ուղղութիւնները։

Օրակարգում ներառուած հարցերը վերաբերում են եւրոպական երկրներում հայկական շահերի պաշտպանութեանը, հանրային դիւանագիտութեան գործիքակազմով Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան ապահովմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման ճանաչմանը վերաբերող հարցերին։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
03.12.2022 թ.

Share