Սեզա Թամրազեան

Սեզա Թամրազեան

Թեհրանի Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան կայքից տեղեկացանք կազմակերպութեան համահիմնադիրներից Սեզա Թամրազեանի մահւան մասին:

Սեզա Թամրազեանը կարևոր ներդրում եւ անգնահատելի աւանդ է ունեցել ինչպէս ազգային, հասարակական կեանքում, այնպէս էլ Իրանի եւ միջազգային մակարդակներում որպէս միութենկան, ազգային հաարակական գործիչ և վիճակագիտութեան մասնագէտի:

Նշենք, որ Սեզա Թամրազեանը վաղ հասակում անդամակցել է հայ պատանեկան մշակութային միութեան օժանդակ խմբակին: Աւարտել է Թեհրանի պետական համալսարանը, իսկ մագիստրոսի աստիճանը ստացել է ԱՄՆ-ի Փենսիլւենիա համալսարանից:

1963 թւականին ՄԱԿ-ի կողմից հրաւիրւել է մասակցելու Ասիայի ազգաբնաչութեան համագումարին, որպէս վիճակագրագէտի, ինչպէս նաեւ՝ մասնակցել է համաշխարհային ազգաբնակչութեան համագումարների: Հ.Մ. «Արարատ» Կ.-ի սկաուտական բաժնի կազմւելուն պէս անդամակցել է կազմին եւ ստանձնել է գայլիկների փաղանգի պատասխանատւութիւնը:

Սեզա Թամրազեանը անդամակցել է երկու համաշխարհային կազմակերպութեան՝ համաշխարհային վիճակագրութեան հաստատութեան եւ ժողովրդագիտութեան գիտական ուսումնասիրութեան հաստատութեան:

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ ընտրւել է, որպէս ԹՀԹ Թեմական խորհրդին կից ծխական տուրք մարմնի անդամ, անդամակցել է ԹՀԹ Պատգամաւորական ժողովին եւ ՀՈՒՍԿ հաստատութեանը՝ հանդիսանալով, որպէս հիմնադիր կազմի անդամ:

Իրանում նաեւ անդամակցել է հայ համալսարանակաների ընդհանուր միութեանը, Հայ կին միութեանը:

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Սեզա Թամրազեանի հարազատներին, բարեկամներին եւ մտերիմներին՝ մեր մեծ հայրենակցի մահւան կապակցութեամբ:

Նրա մատուցած ծառայութիւնը՝ որպէս մասնագէտ Իրանին եւ հայութեանը ու նրա հայրենանւէր եւ ազգանպաստ գործունէութիւնը կոգեշնչի եւ օրինակ կը հանդիսանայ ապագայ սերունդների համար:

Share