Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինուած ուժերն Արցախի հետ շփման գծի կենտրոնական եւ հիւսիս-արեւելեան ուղղութեամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զէնք։  Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին յայտնում է Արցախի պաշտպանութեան նախարարութիւնը։ 

Հայկական կողմը կորուստներ չունի։Հրադադարի խախտման մասին հաղորդուել է ՌԴ խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեանը։Յունիսի 5-ի ժամը 10։00-ի դրութեամբ իրավիճակը շփման գծում յարաբերականօրէն կայուն է։

Share