Սերգեյ Միրոնովը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչների հետ

Սերգեյ Միրոնովը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչների հետ

«Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտութեան» կուսակցութեան նախագահ, Պետդումայում կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Միրոնովը հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրեանի եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հետ: Սերգեյ Միրոնովը շնորհակալութիւն է յայտնել հիւրերին այցի համար՝ յիշեցնելով, որ «Արդար Ռուսաստան. Հանուն ճշմարտութեան» կուսակցութիւնը եւ ՀՅԴ-ն վաղեմի բարեկամութիւն ունեն եւ առաջարկել է մեկնաբանել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը Լեռնային Ղարաբաղը որպէս Ադրբեջանի տարածք ճանաչելու Երեւանի պատրաստակամութեան մասին։

Յակոբ Տեր-Խաչատուրեանը նշել է, որ Դաշնակցութիւնն այդ հարցում ոչ միայն չի աջակցում Հայաստանի գործող իշխանութեանը, այլեւ կտրականապէս դէմ է Լեռնային Ղարաբաղից հրաժարուելու քաղաքականութեանը։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչների կարծիքով՝ Նիկոլ Փաշինեանն իրաւունք չունի խօսել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների անունից։

Իր հերթին Սերգեյ Միրոնովն ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտութիւնը խաղ է Արեւմուտքի ձեռքում։ «Մեծ հաշուով, հաւաքական Արեւմուտքին խորթ են եւ՛ Հայաստանի եւ՛ Ադրբեջանի ազգային շահերը: Թերեւս Արեւմուտքը դա հասկանում է, բայց նրան պէտք է մի հարթակ, որտեղ կը կարողանայ ոտնահարել Ռուսաստանի շահերը»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Share