Ընդդիմութեան դէմքերի փոփոխութեան հարց չէ․ ժողովուրդը պէտք է համախմբուի. Յակոբ Տեր-Խաչատուրեան

Ընդդիմութեան դէմքերի փոփոխութեան հարց չէ․ ժողովուրդը պէտք է համախմբուի. Յակոբ Տեր-Խաչատուրեան

Յուրաքանչիւր հայի պարտականութիւնն է Հայաստան պետութեանն օգնելը, եւ դրա համար ոչ ոք գնահատանքի չպէտք է սպասի

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանեանի հիւրը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տեր-Խաչատուրեանն է։

Հարցազրոյցի հիմնական թեզերը՝ ստորեւ.

-«Ցեղասպանութիւն» բառը յստակօրէն ցոյց է տալիս, որ ոճիրը կանխամտածուած է։ Ցեղասպանութեան յանցանքն ունի իրաւական հետեւանք։ Անընդունելի է ՀՀ իշխանութիւնների կողմից «Մեծ եղեռն» եզրոյթը կիրառելը։
-Հայաստանի իշխանութիւնները փորձում են ձեռքերը լուանալ թէ՛ Արցախից, թէ՛ Ցեղասպանութիւնից, թէ՛ ազգային նպատակներից։
-Սփիւռքի մէջ կայ շատ մեծ հիասթափութիւն ու յուսալքութիւն։ Այս իշխանութիւններն իրենց պառակտման քաղաքականութեամբ յաջողել են մասնատել ժողովրդին, պառակտել նաեւ Սփիւռքը։
-ՀՀ վերջին երկու իշխանութիւններն ունեցել են ազգային նկարագիր։
-Այս իշխանութիւնների կողմից յարձակում կայ մեր բոլոր արժէքների նկատմամբ։
-Սփիւռքում կայ լուրջ հատուած, որը պահանջատէր է։ Հիասթափութիւնն ու նահանջն ամէնուրեք չէն։
-Ամէն կերպ պէտք է վերականգնել հայրենիք-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան կոնցեպտը։
-Հրեաների ամբողջ էութիւնը սահմանուած է Հոլոքոստով․աներեւակայելի է, որ հրէայների մէջ կարող է լինել իշխանութիւն, որը հրաժարուի այն յիշելուց ու դատապարտելուց:

-Այս իշխանութիւնները Սփիւռք երրորդական-չորրորդական անձինք են ուղարկում, որ քանդէն, մասնատէն Սփիւռքը։
-Յուրաքանչիւր հայի պարտականութիւնն է Հայաստան պետութեանն օգնելը, եւ դրա համար ոչ ոք գնահատանքի չպէտք է սպասի։
-Պետութիւնը՝ որպէս բացարձակ արժէք, մեր կենտրոնական գուրգուրանքի առարկան է։
-Այս իշխանութիւնները միայն Կենտրոնական Ամերիկայում չէ, որ փորձում են Սփիւռքի մէջ պառակտում մտցնել․ նոյնը հիմա փորձում են անել Ֆրանսիայում։
-Թող շատ չուրախանան թուրքերն ու ազերները․Սփիւռքի ջախջախիչ մեծամասնութիւնը պատնէշի վրայ է ու աշխատում է Հայ դատի համար։
-Ադրբեջանը միլիոններ է ծախսում իրենց համայնքը կազմակերպելու համար․ դրա համար նոյնիսկ վարձկաններ է ներգրաւում։
-Ես լուրջ կասկածներ ունեմ՝ արդյօք Սամսոն Օզարարատը թրքական ծագում ունեցող հա՞յ է, թե՞ հայկական որոշ ծագում ունեցող թուրք։
Բանականութիւնը չի ընդունում, թէ այս ժողովուրդը, որի հիմնական զէնքը միասնականութիւնն է ազգային հարցերի շուրջ, ինչպե՞ս է դա հիմա կորցնում։
-Արեւմուտքի համար կարեւորը տարածաշրջանում ռուսական ազդեցութեան փոխարինումն է արեւմտեան ազդեցութեամբ։
-Ադրբեջանցիների «խաւիարային դիւանագիտութիւնը» միշտ կայ, եւ հիմա դա սաստկացած է։
-Արեւմուտքում մէզ համոզում են, թէ՝ ձեր ինչի՞ն են պէտք Հայաստանում ռուսական ռազմաբազաները, եթէ Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մէջ՝ ի՞նչ պէտք է անէն ռուս խաղաղապահները, Ռուսաստանն ի վիճակի չէ ձեզ պաշտպանել…

-Հայաստանն Արեւմուտքում ընդունում են՝ որպէս անլուրջ իշխանութիւն ունեցող պետութիւն:
-Ադրբեջանը, գիտենալով իր արժէքն այս խաղի մէջ, փորձում է խաղալ երկու ուժերի հետ։
-Պետք է փորձել վերականգնել Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը։ Դրա ջատագովն աւելի շատ Ֆրանսիան է։ Ռուսաստանը գոհ է ներկայ իրավիճակից, որովհետեւ հիմա Արցախն իր ազդեցութեան գոտում է։
-Մի բան յստակ է․Արեւմուտքի համար յարմարագոյն առիթ է, որ տարածաշրջանը վերջնականապէս իր ազդեցութեան տակ դնելու հարցը լուծեն։
-Մենք լաւ գիտենք մեր ամբողջ պատմութեան ընթացքում, որ երբ մեր թշնամիները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, տեսել են պարտուած հայկական իշխանութիւն, աւելին են պահանջել։
-Ռուսաստան-Ուկրաինայ պատերազմն ուղղակիօրէն անդրադառնում է տարածաշրջանի վրայ։
-Մենք ակնկալում ենք, որ նուազագոյնը Ռուսաստանը պէտք է կարողանայ պարտադրել կատարել Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան պահանջները, որի կողմ է նաեւ ինքը։
-Մեր իշխանութիւններն ազգային շահի կոնցեպտ չունեն, եւ դա շատ վտանգաւոր է:
-Իշխանութիւնները գնայուն են, իսկ մենք ունենք համահայկական ազգային շահի պահանջատիրութիւն։
Մենք պէտք է մերժենք ներկայ իրողութիւնը ու մտքի եւ խօսքի յեղափոխութիւն պէտք է ունենանք։
2-020թ.-ից սկսուած դիմադրութեան շարժումը դանդաղեցրեց զիջումների ընթացքը։
-Ընդդիմութեան դէմքերի փոփոխութեան հարց չէ․ ժողովուրդը պէտք է համախմբուի։
-Միկրոֆոնը, այո՛, պէտք է փոխուի, բայց շատ մարդիկ չէն ուզում միկրոֆոնը վերցնել։
-Քաղաքական կեանքում ճիշտ պահը բռնելը չափազանց կարեւոր է։ Եթէ չկարողանանք համախմբուել, այս իշխանութեան հիմքերը խարխլելը շատ դժուար է լինելու։
-Վստահ եմ դաշնակցական պատգամաւորների վրայ․ ԱԺ հարթակի օգտագործման ձեւի հարցով կարող են լինել տարաձայնութիւններ։
Մանրամասները՝ տեսանիւթում:

Share