Արեւմտամէտ մեդիայի լրագրողները փոխե՞լ են արդեօք իրենց արեւելումը

Արեւմտամէտ մեդիայի լրագրողները փոխե՞լ են արդեօք իրենց արեւելումը

«ԱԼԻՔ» — «Civilnet»-ի աշխատակիցների վերջին հրապարակումներից պարզ է դառնում, որ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատնից (usembarmenia), ինչպէս նաեւ Եւրոմիութեան երեւանեան գրասենեակից (euinarmenia) յատուկ զգուշացրել են «Civilnet»-ին, որպէսզի վերջինս իր հրապարակումներում չօգտագործի ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՒՈՒՆՔ բառակապակցութիւնը:

Այս մասին իր «Twitter»-եան միկրոբլոգում գրառում տեղադրելով, տեղեկացրել է «Civilnet»-ի յայտնի լրագրող, քաղաքական մեկնաբան Էրիկ Յակոբեանը:

Էրիկ Յակոբեանի գրառման հետ մեջբերում է արուած (մէկ այլ օգտատիրոջ հրապարակումը կարելով նիւթին) Տիգրան Գրիգորեանի («Civilnet»-ի սիւնակագիրը եւ Արցախի հարցերով մեկնաբան) գրառումը, որով նա խօսել էր «AP»-ին ու «Time»-ին աշխատակցող լրագրող Անուշ Ղաւալեանի տեսանիւթի մասին: Անուշը ներկայացրել էր Լաչինի միջանցքում խաղաղապահների ուղեկցութեամբ արցախցի կանանց ու երեխաների փոխադրամիջոցը Ադրբեջանի բանակի կողմից խուզարկուելու եւ կանանցից չորսի խոշտանգման մասին տեսանիւթը:

Էրիկ Յակոբեանն իր գրառման հետ հարց էր ուղղել արեւմտեան դիտորդներին ու դեսպաններին, թէ արդեօք սա է ձեր պատկերացրած մարդու իրաւունքները, որը փորձում էք փոխանակել ինքնորոշման իրաւունքի հետ:

Էդմոնդ Սաբելլա անունով մէկ այլ օգտատէր, ով շուրջ 16 տարի է աշխատել BBC գործակալութիւնում որպէս փաստավաւերագրող լրագրող, մեկնաբանութիւն թողնելով Էրիկ Յակոբեանի այս հրապարակման տակ յիշեցրել է. «… ձեզ բազմիցս ենք ասել այս մասին՝ վերջին մի քանի տարիների ընթացքում, բայց դուք (անձամբ ձեզ նկատի չունեմ) նախատում էիք ու դատապարտում մեր ասածները: Ես այդ ամենի մասին հասկացայ, երբ մի քանի պատմութիւն լուսաբանեցի BBC-ի հետ»:

Ուշագրաւ փաստ կարելի է արձանագրել, որ նշուած չորս լրագրողներն էլ աշխատակցում են ընդգծուած արեւմտամէտ արեւելում ունեցող գործակալութիւններին, իսկ միասնական թեմայով հանդէս գալը առաւել հետաքրքիր է դարձնում իրավիճակը, յատկապէս, երբ տուեալ լրատուական գործակալութեան աշխատակիցները ստիպուած են չափաւորելու սոցիալական ցանցերում իրենց հրապարակումները:

Share