Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար յատկացնել Հայաստանին եւ 50 միլիոն դոլար՝ Արցախին

Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար յատկացնել Հայաստանին եւ 50 միլիոն դոլար՝ Արցախին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար յատկացնել Հայաստանին եւ 50 միլիոն դոլար՝ Արցախին։ Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրէն Փալոնէն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողութիւնների յատկացումների ենթայանձնաժողովի նախագահ Մարիոյ Դիաս-Բալարտին եւ բարձրաստիճան անդամ Բարբարայ Լիին, որում կոչ է արել նաեւ  2 միլիոն դոլար յատկացնել ականազերծման աշխատանքների համար եւ  ապահովել «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածի կատարումը, որով սահմանափակւում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարութեանը տրամադրուող ռազմական օգնութիւնը, ինչպէս նաեւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի վերջինս ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնք պէտք է ազատ արձակուեին դեռեւս 2020 թուականի նոյեմբերին ստորագրուած եռակողմ յայտարարութեան համաձայն։ 

Փալոնն իր նամակում նաեւ ուշադրութեան է հրաւիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անմարդկային եւ անօրինական շրջափակման վրայ, որը շարունակւում է արդէն երեք ամիս։  Նամակում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը գտնւում է հումանիտար ճգնաժամի եզրին, որը սպառնում է երկարաժամկէտ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգութեան համար:

Նամակում նշւում է, որ Լաչինի միջանցքը արգելափակելու եւ բժշկական, սննդի եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների հասանելիութեան շարունակական սահմանափակումը առաջացրել են  «անյաղթահարելի կարիքներ», ուստի այսօրուայ դրութեամբ ԱՄՆ կառավարութեան կողմից տրամադրուող օգնութիւնը լիովին անբաւարար է։

Հայաստանի անվտանգութեան ամրապնդման եւ տարածաշրջանում ժողովրդաւարութեան պաշտպանութեան նպատակով նամակում նաեւ կոչ է արւում Հայաստանին օգնութիւն ցուցաբերել իր ինքնիշխանութեան պաշտպանութեան գործում ՝ ադրբեջանական էքսպանսիայի եւ աւտօրիտարիզմի դէմ պայքարում:

Share