Գլխիս տակ դաշոյն կը դնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ. այսօր լեգենդար Դուշման Վարդանի ծննդեան օրն է

Գլխիս տակ դաշոյն կը դնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ. այսօր լեգենդար Դուշման Վարդանի ծննդեան օրն է

1966 թ. մարտի 8-ին Երեւանում ծնուեց Արցախեան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանեանը (Դուշման Վարդան):

1984թ. կամաւոր ծառայութեան է անցել Աֆղանստանում: Զորացրուելուց յետոյ Դուշմանը ընդունւում է ԵՊՀ իրաւաբանական ֆակուլտետ: Արցախեան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ դատի ռազմական թեւի հետ: Ընկերոջ` Արմէն Երիցեանի հետ, ստեղծել է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստւում էին Արցախ մեկնող ֆիդայինները:

Դուշման մականունը նրան տուել էին թուրքերը, որոնց դէմ կռւում էր եւ որոնց սարսափ էր ներշնչում: Դուշմանը մասնակցել է Իջեւանի եւ Նոյեմբերեանի շրջաններում տեղի ունեցող մարտէրին, այնուհետեւ անցել է Արցախ, որտեղ մասնակցել է Բադարայ եւ Ասկերանի շրջանի Դագրաւ գիւղերի ինքնապաշտպանութեան կազմակերպմանը: 1991թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակցութեան ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլեանը (Բեկոր), մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գիւղի ազատագրման մարտէրին:

Վարդանի տղաների յաջորդ յաղթանակը Ստեփանակերտի արովարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր յենակէտի, ոչնչացման ուղղուած օպերացիան էր 1992թ. յունուարի 22-ին: Քարին Տակի յաղթանակը դարձաւ հայկական ուժերի առաջին խոշոր յաղթանակը Արցախեան պատերազմում:

Յաջորդ կարեւորագոյն յաղթանակներից էին Խոջալուի կրակակէտէրի ոչնչացումը փետրուարի 25-26-ի գիշերը եւ Ստեփանակերտի օդանաւակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան աւտօճանապարհների բացումը:

1992թ. յուլիսի 3-ին Արցախի Միւրիշէն գիւղի մօտակայքում իր ընկերների` Երոյի (Արմէն Երիցեան) եւ Արայիկի (Արայ Աւագեան) հետ մարտական առաջադրանք կատարելիս զոհուեց դաւադիր ականից:

Վարդան Ստեփանեանի աճիւնն ամփոփուել է Եռաբլուրում: Հետմահու պարգեւատրուել է «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշանով: 2009թ. յուլիսի 3-ին Միւրիշէն գիւղում, այնտեղ, որտեղ զոհուել է Վարդանը, կանգնեցուել է յուշարձան:

Share