Ջորջ Սորոսի վերջին ելոյթը

 Ջորջ Սորոսի վերջին ելոյթը

katehon  — «Բաց հասարակութեան» պատերազմներն ու կլիման՝ որպէս հակամարօտթւայն մասնակից

https://katehon.com/ru/article/vystuplenie-dzhordzha-sorosa-na-myunhenskoy-konferencii-po-bezopasnosti-2023-goda  — Ալեքսանդր Դուգին

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Սորոսի կտակը

2023ի փետրուարի 16-ին Ջորջ Սորոսը՝ գլոբալիզմի, միաբեւեռութեան եւ արեւմտեան հէգեմոնիայի պահպանման գլխաւոր գաղափարախօսներից եւ պրակտիկանտներից մէկը, ելոյթ ունեցաւ Գերմանիայում Միւնխենի անվտանգութեան համաժողւում (Munich Security Conference), որը կարելի է անուանել դարակազմիկ։ 93-ամեայ Սորոսը ամփոփում է այն իրավիճակը, որում նա յայտնուել է իր կեանքի վերջում՝ ամբողջովին նուիրուած իր թշնամիների, «փակ հասարակութիւնների» դէմ «Բաց հասարակութան» պայքարին՝ իր ուսուցիչ Կառլ Պոպերի պատգամների համաձայն: Եթէ Հայեկը եւ Պոպերը լիբերալ գլոբալիզմի Մարքսն ու Էնգելսն են, ապա Պոպերը նրա Լենինն է։ Սորոսը երբեմն շռայլ տեսք ունի, բայց ընդհանուր առմամբ նա բացայայտ ասում է այն, ինչը յետագայում դառնում է համաշխարհային քաղաքականութեան գլխաւոր միտումները։ Նրա կարծիքը շատ աւելի կարեւոր է, քան Բայդենի աղօտ փնթփնթոցը կամ Օբամայի դէմագոգիան։ Բոլոր լիբերալներն ու գլոբալիստները, ի վերջոյ, անում են հէնց այն, ինչ ասում է Սորոսը: Նա եւ ԵՄ-ն է, եւ Մի-6-ը, եւ ԿՀՎ-ն, CFR-ն, եւ եռակողմ յանձնաժողովը, եւ Մակրօնը, եւ Շոլցը, եւ Բերբոկը, եւ Սահակաշաւիլին, եւ Զելենսկին, եւ Սանդուն, եւ Փաշինեանը եւ ընդհանրապէս գրեթէ բոլորը, ովքեր այս կամ այն կերպ կանգնած են Արեւմուտքի, լիբերալ արժէքների, պոստմոդեռնի եւ այսպէս կոչուած «առաջընթացի» կողքին։ Սորոսը կարեւոր է։ Եւ այս ելոյթը նրա ուղերձն է աշխարհի «Դաշնային ժողովին», այսինքն՝ գլոբալիստների ամբողջ անվերջ գործակալութեանը՝ ինչպէս քնած, այնպէս էլ արթնացած:

Սորոսը սկսում է նրանից, որ աշխարհում իրավիճակը կրիտիկական է։ Դրանում նա անմիջապէս առանձնացնում է երկու հիմնական գործոն:

* կառավարման երկու տեսակների բախում («Բաց հասարակութիւն» ընդդէմ «փակ հասարակութեան») եւ

* կլիմայի փոփոխութիւն

Կլիմայի մասին կը խօսենք աւելի ուշ, կլիմայի թեմայով նա աւարտում է իր խօսքը, իսկ ահա կառավարման երկու տիպի, ըստ էութեան, երկու «ճամբարների», միաբեւեռ աշխարհի կողմնակիցների (ինչպէս Սորոսը, ինչպէս նաեւ Շուաբը, Բայդէնը, եւրոյ-բիւրոկրատիան եւ նրանց տարածաշրջանային արբանեակները, ինչպէս Զելենսկու ահաբեկչական ռեժիմը) եւ բազմաբեւեռ աշխարհի կողմնակիցների բախումը զբաղեցնում է նրա խօսքի հիմնական մասը։ Սորոսի թեզերը դիտարկէնք ըստ հերթականութեան։

Բաց եւ փակ. հիմնարար սահմանումներ

Սորոսը սահմանումներ է տալիս «բաց» եւ «փակ» հասարկութիւններին։ Առաջինում պետութիւնը պաշտպանում է անհատի ազատութիւնը։ Երկրորդում՝ անհատը ծառայում է պետութեան շահերին։ Սա տեսականօրէն համապատասխանում է արեւմտեան լիբերալ ժողովրդաւարութեան եւ աւանդական հասարակութեան ընդդիմութեանը (ինչ էլ որ լինի): Բացի այդ, միջազգային յարաբերութիւններում դա ճշգրտօրէն համապատասխանում է միջազգային յարաբերութիւններում լիբերալների եւ ռեալիստների միջեւ հակասութիւններին: Աշխարհաքաղաքականութեան մակարդակում դրան է համապատասխանում «ծովի քաղաքակրթութեան» եւ «ցամաքի քաղաքակրթութեան» դիմակայութիւնը։ Ծովի քաղաքակրթութիւնն առեւտրային հասարակութիւն է, օլիգարխիայ, կապիտալիզմ, նիւթապաշտութիւն, տեխնիկական զարգացում եւ եսասիրական մարմնական հաճոյքի իդէալ: Սա լիբերալ ժողովրդավարութիւն է, ներքեւից քաղաքականութիւն կառուցելը եւ բոլոր աւանդական արժէքների՝ պետութեան, կրօնի, կալուածքների, ընտանիքի, բարոյականութեան ոչնչացումը։ Նման քաղաքակրթութեան խորհրդանիշը հին փիւնիկեան Կարթագենն է՝ հսկայական գաղութային կողոպտիչ ստրկատիրական կայսրութեան բեւեռ, ոսկէ հորթի պաշտամունքով, Մոլոխի արիւնոտ պաշտամունքներով եւ նորածինների զոհաբերութեամբ: Կարթագենը համարւում է աշխարհի ամենահին քաղաքակրթութիւններից մէկը: Կարթագենը «բաց հասարակութիւն» է։

Նրան հակադրւում էր Հռոմը՝ ցամաքի քաղաքակրթութիւնը, հասարակութիւն, որը հիմնուած էր պատուի, հաւատարմութեան, սրբազան աւանդոյթների, ծառայութեան եւ հիերարխիայի հերոսութեան, հին սերունդներին քաջութեան եւ շարունակականութեան վրայ։ Հռոմեացիները երկրպագում էին երկնքի պայծառ հայրական աստուածներին եւ զզուանքով մերժում ծովային ծովահէնների եւ վաճառականների արիւնոտ քթօնական պաշտամունքները: Սա կարելի է համարել արմատներին ու ակունքներին հաւատարիմ «փակ հասարակութիւնների» նախատիպը։

Սորոսը (դեռեւս) լիբերալիզմի, ատլանտիզմի, գլոբալիզմի եւ թալասոկրատիզմի («իշխանութիւն ծովի միջով») կենդանի մարմնացումն է։ Նա միանշանակ կողմ է Կարթագենին ընդդէմ Հռոմի: Նրա բանաձեւը, որը սիմետրիկ է հռոմեացի սենատոր Կատօն աւագի «Կարթագենը պէտք է աւերուի» ասացուածքին, հետեւեալն է. «ոչ, Հռոմն է, որ պէտք է աւերուի»: Մեր պատմական հանգամանքներում խօսքը «երրորդ Հռոմի» մասին է։ Այսինքն՝ Մոսկուայի մասին։ Ասուած՝ արուած: Եւ Սորոսը արհեստական ընդդիմութիւն է ստեղծում հէնց Ռուսաստանում, կազմակերպում եւ աջակցում է ռուսատեաց ռեժիմներին, կուսակցութիւններին, շարժումներին, իշխանութիւններին թշնամական ոչ կառավարական կազմակերպութիւններին ԱՊՀ բոլոր երկրներում։ «Հռոմը պէտք է աւերուի»: Չէ՞ որ «Հռոմը» «փակ հասարակութիւն» է, իսկ «փակ հասարակութիւնը»՝ «բաց հասարակութեան» թշնամին։ Եւ թշնամիները ոչնչացւում են: Հակառակ դէպքում նրանք կկործանէն ձեզ: Պարզ, բայց յստակ տրամաբանութիւն, որով էլ առաջնորդւում են Արեւմուտքի լիբերալ գլոբալիստական էլիտաներն ու նրանց «պրօքսի» մասնաճիւղերը ողջ մարդկութեան մէջ։ Իսկ նրանք, ովքեր համաձայն չէն Սորոսի հետ, օրինակ՝ Դոնալդ Թրամփն ու նրա ընտրողները, անմիջապէս յայտարարւում են «նացիստներ», խտրականութիւն են ենթարկւում, «չեղարկւում» (“cancel”)։ Ընդ որում, Սորոսի պատկերացմամբ «նացիստները» միայն նրանք են, ովքեր դէմ են նրան։ Եթէ ուկրաինացի ահաբեկիչը սուաստիկայով եւ ձեռքերով արմունկով արիւնով ընդդիմանում է Հռոմին, նա այլեւս «նացիստ» չէ, այլ պարզապէս՝ «նրանք երեխաներ են»։ Իսկ ով Հռոմի համար է, հաստատ նացիստ է: Էլ ուր Թրամփը,  Պուտինը, Սին Ցզեան Պինը։ Երկակի մանիքեյեան տրամաբանութիւն, բայց հէնց դրանով են առաջնորդւում ժամանակակից գլոբալ էլիտաները։

Նրանք, ովքեր տատանւում են

Երկու ճամբար կազմելով՝ Սորոսը դիմում է այն ռեժիմներին, որոնք գտնւում են մէջտեղում՝ իրեն հոգեհարազատ Կարթագենի (ԱՄՆ եւ արբանեակներ) եւ ատելի Հռոմի (Մոսկուայ եւ արբանեակներ) միջեւ։ Այդպիսին է Մոդիի Հնդկաստանը, մի կողմից, որը միացել է Ատլանտեան QUAD դաշինքին (Կարթագէն), իսկ միւս կողմից՝ ակտիւօրէն գնում է ռուսական նաւթ (համագործակցութիւն Հռոմի հետ)։

Այդպիսին է Էրդողանի Թուրքիան։ Թուրքիան եւ ՆԱՏՕ-ի անդամ է եւ միաժամանակ, կոշտ հաշուեյարդար է տեսնում քուրդ ահաբեկիչների հետ, որոնց Սորոսն ակտիւօրէն աջակցում է։ Էրդողանը, իր պատկերացմամբ, պէտք է սեփական ձեռքերով քանդեր իր պետութիւնը .Այդ դէպքում նա լիովին «լաւ տղայ» կը լինէր, այսինքն՝ «բաց հասարակութեան» կողմում։ Իսկ մինչ այդ նա, Մոդին «կիսով չափ նացիստներ» են։ Աննկատ Սորոսն առաջարկում է տապալել Մոդիին ու Էրդողանին ու Հնդկաստանում ու Թուրքիայում արիւնալի քաոս ստեղծել։ Այսպէս «կիսափակ-կսաբաց» հասարակութիւններն ամբողջութեամբ «բաց» կը դառնան։ Զարմանալի չէ, թէ ինչու Էրդողանը չի լսում նման խորհուրդները, իսկ եթէ լսում է դրանք, ապա ճիշտ հակառակն է անում։ ոդին նոյնպէս սկսում է դա հասկանալ։ Բայց ոչ այնքան սուր։

Նման ընտրութիւն՝ գլոբալ լիբերալ օլիգարխիայի ստրկամիտ հնազանդութեան, այսինքն՝ «բաց հասարակութեան» եւ ինքնիշխանութեան պահպանման եւ բազմաբեւեռ դաշինքներին (օրինակ՝ BRICS-ին) մասնակցութեան միջեւ՝ գլոբալիստներին չենթարկուելու դէպքում արիւնալի քաոսի սպառնալիքի ներքոյ, Սորոսն առաջարկում է կատարել Բրազիլիայի նոր վերընտրուած ձախ նախագահ Ինասիոյ Լուլեին։ Նա զուգահեռ է անցկացնում 2021ի յունուարի 6-ին Վաշինգտօնում տեղի ունեցած թրամպիստական ապստամբութեան եւ յունուարի 8-ին Բրազիլիայում Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցների անկարգութիւնների միջեւ: Սորոսը Լուլեին զգուշացնում է. «Գործիր Բայդենի պէս, եւ Կարթագենը կաջակցի քեզ։ Այլապէս … «քանի որ Սորոսը յայտնի է «գունաւոր յեղափոխութիւնների» ակտիւ աջակցութեամբ (բաց հասարակութեան» օգտին) եւ բոլոր տեսակի ահաբեկիչներին ուղղակի օգնութեամբ, միայն թէ նրանք գրոհէն Հռոմը, այսինքն՝ «փակ հասարակութիւնները», նրա սպառնալիքները դատարկ խօսքեր չէն։ Այն ի վիճակի է տապալել կառավարութիւններին եւ նախագահներին, տապալել ազգային արժոյթները, պատերազմներ սկսել եւ իրականացնել պետական յեղաշրջումներ։

Ուկրաինայ՝ լիբերալ հէգեմոնիայի գլխաւոր ֆորպոստը բազմաբեւեռութեան դէմ պայքարում

Այնուհետեւ Սորոսն անցնում է Ուկրաինայում պատերազմին։ Նա պնդում է, որ Ուկրաինան մինչեւ 2022ի աշնանը գրեթէ յաղթել է Ռուսաստանի դէմ պատերազմում, որը, առաջին փուլում, ըստ երեւոյթին, Սորոսի խորապէս դաւադիր գործակալները հէնց Ռուսաստանում զսպում էին Կրեմլի կողմից վաղուց հասունացած վճռական գործողութիւնները։ Բայց հոկտեմբերից յետոյ Կարթագենի համար ինչ-որ բան սխալ գնաց։ Հռոմը մասնակի մոբիլիզացիայ անցկացրեց, սկսեց ոչնչացնել Ուկրաինայի արդիւնաբերական եւ էներգէտիկ ենթակառուցուածքները, այսինքն՝ սկսեց իսկապէս կռուել։

Սորոսը յատկապէս կանգ է առնում Եւգենի Պրիգոժինի կերպարի եւ «Վագներ» խմբի վրայ։ Նա էլ, Սորոսի կարծիքով, դարձաւ իրավիճակը բեկող որոշիչ գործոն։ Եթէ համեմատաբար փոքր մասնաւոր զինուորական կազմակերպութիւնը, որը ստանձնել է «ինչպէս հարկն է» կռուել, կարողացել է փոխել հաւասարակշռութիւնը «փակ հասարակութիւնների» մեծ պատերազմում «բացերի դէմ» ( իսկ դա ենթադրում է ռազմական գործողութիւնների համաշխարհային մասշտաբ դիւանագիտութեան, քաղաքականութեան, տնտեսութեան եւ այլնի մէջ), ապա ո՞վ է ղեկավարում բուն ռուսական բանակը որպէս այդպիսին։ Կուզէնայի հաւատալ, որ Սորոսը վառ խորհրդանիշների հետապնդման մէջ իրաւացի չէ։ Բայց, աւաղ, նրանք շատ յաճախ են ճիշտ. Աւելին, նա գիտի , թէ ինչի է ընդունակ, թեկուզ փոքր, բայց համախմբուած պասիոնարիաների խումբը։ Նման խմբերի հիման վրայ Սորոսը բազմիցս յեղաշրջումներ է իրականացրել, պատերազմներ շահել եւ տապալել անցանկալի քաղաքական առաջնորդներին։ Եւ երբ այդպիսի պասիոնարիաները յայտնւում են Հռոմի կողմում, ժամանակն է անհանգստանալու հէնց Կարթագենին։

Այնուհետեւ Սորոսը վերլուծում է Արեւմուտքի կողմից Կիեւին ռազմական աջակցութեան ծաւալը եւ կոչ է անում այն աւելացնել այնքանով, որքանով դա անհրաժեշտ կը լինի Ռուսաստանին վերջնականապէս ջախջախելու համար։ Սա էլ կը լինէր «բաց հասարակութեան» վճռական յաղթանակը՝ Սորոսի կեանքի գործի պսակը եւ գլոբալիստների գլխաւոր նպատակին հասնելը։ Սորոսն ուղղակի ասում է.որ Ուկրաինայում պատերազմի նպատակը «ռուսական կայսրութեան ոչնչացումն է» (The dissolution of the Russian empire)։ Դրա համար պէտք է հաւաքել բոլոր ուժերը եւ ստիպել ԱՊՀ բոլոր պետութիւններին, առաջին հերթին՝ Սորոսից ուղղակիօրէն կախուած Մայայ Սանդուին, միանալ Ռուսաստանի հետ պատերազմին։ Միեւնոյն ժամանակ, Պրիգոժինին պէտք է վերացնել, իսկ նրա հակառակորդներին՝ եւ ներքին, եւ արտաքին, աջակցել։

Չինաստանը եւ օդապարիկը, որը փչացրեց ամէն ինչ

Սորոսն անցնում է երկրորդ վատագոյն թշնամուն՝ Չինաստանին, եւս մէկ «փակ հասարակութեանը»։ Սորոսը կարծում է, որ Սի Ցզինպինը ռազմավարական սխալներ է թոյլ տուել covid-ի դէմ պայքարում (հաւանաբար, պատրաստուել եւ ներդրուել է մարդկութեան մէջ հէնց Սորոսի եւ «Բաց հասարակութեան» նրա համախոհների անմիջական ցուցումով, որպէսզի նրան աւելի բաց դարձնի Big Pharma-ի համար)։ Սորոսը Սի Ցզինպինի դիրքերը թուլացած է համարում եւ կարծում է, որ չնայած Վաշինգտօնի հետ յարաբերութիւնների որոշակի բարելաւմանը, չինական օդապարիկի խոցման պատմութիւնը յարաբերութիւնների նոր սառեցման կեանգեցնի: Թայուանի ճգնաժամը սառեցուած է, բայց լուծուած չէ։ Իսկ եթէ յաղթահարէնք Ռուսաստանը, ապա Չինաստանն էլ կը դադարի անանցանելի խոչընդոտ լինել «բաց հասարակութեան» համար։ Եւ այնտեղ կարելի է սկսել «գունաւոր յեղափոխութիւններ»՝ էթնիկ ապստամբութիւններ, պետական յեղաշրջումներ եւ ահաբեկչական գործողութիւններ – Սորոսը դա գիտի, եւ, հաւանաբար, սովորեցրել է նրանց, ովքեր կը մնան այն բանից յետոյ, երբ ինքը հեռանայ:

Թրամփը՝ որպէս «փակ հասարակութեան» արտայայտիչ

ԱՄՆ-ում Սորոսը հայհոյում է Թրամփին, որին նա համարում է «փակ հասարակութեան» ներկայացուցիչ, որը որդեգրել է Պուտինի դերային մոդելը։

Սորոսը երազում է, որ ոչ Թրամփը, ոչ Դէ Սանտիսը 2024ին չէն առաջադրուի նախագահի պաշտօնում, բայց նա, ինչպէս միշտ, իր երազանքները կամրապնդի գործողութիւններով։ Սա համաշխարհային կառավարութեան հերթական սեւ նշանն է, որն ուղարկուել է հանրապետականներին։

Սորոսը որպէս համաշխարհային պրակտիկ

Ահա թէ ինչպիսին է աշխարհի քարտէզը՝ ըստ ուրիշ աշխարհի ճանփայ բռնած Ջորջ Սորոսի։ Իր կեանքի գրեթէ 100 տարիների ընթացքում նա մեծ ջանքեր է գործադրել հէնց այդպէս դարձնելու համար։ Նա իր դերը խաղաց սոցիալիստական ճամբարի կործանման, 1991ի հակասովետական յեղափոխութեան, ԽՍՀՄ կործանման եւ նոր հետխորհրդային երկրների կառավարութիւններին իր գործակալներով հեղեղելու գործում։ Իսկ 1990-ականներին նա լիովին վերահսկում էր ռուս բարեփոխիչներին եւ Ելցինի կառավարութեանը, որոնք այն ժամանակ բարձրաձայն երդուեցին հաւատարմութեան «բաց հասարակութեանը»: Աեօ, Պուտինի գալուստը նրանից խլեց վերջնական յաղթանակը։ Եւ երբ դա ակնյայտ դարձաւ, Սորոսն օգնեց Ուկրաինան վերածել ագրեսիւ, ռուսաֆոբ նացիստական գազանանոցի: Մի փոքր հակասում է «բաց հասարակութեան» լիբերալ դոգմաներին, բայց այնպիսի վտանգաւոր «փակ հասարակութեան» դէմ պայքարում, ինչպիսին Ռուսական կայսրութիւնն է, դա տեղի կ’ունենայ:

Ամէն ինչ որոշւում է Ուկրաինայում, կարծում է Սորոսը։ Եթէ Ռուսաստանը յաղթի, «բաց հասարակութեանը» եւ գլոբալ լիբերալ հէգեմոնիային շատ հետ կմղի։ Եթէ ընկնում է, ապա վայ պարտուողներին։ Սորոսի գործն այդ ժամանակ վերջնականապէս կը յաղթի: Սա աշխարհաքաղաքական ամփոփում է։

Ընդհանուր «ջերմացում»

Սակայն խօսքի ամենասկզբում եւ ամենավերջում Սորոսը դիմում է եւս մէկ գործոնի, որը սպառնալիք է «բաց հասարակութեան» համար։ Սրանք կլիմայական փոփոխութիւններ են։

Թէ ինչպէս են նրանք յայտնուել աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական մեծ վերափոխումներով, հակամարտութիւններով ու բախումներով նոյն հարթութեան վրայ, սրմատօրէն բացատրւում է մէկ tg ․ «2023ի փետրուարի 16-ին գլոբալ սպեկուլեանտ, «բաց հասարակութեան» ծայրայեղական գաղափարախօսութեան մոլեռանդ հետեւորդ Ջորջ Սորոսը Գերմանիայում անվտանգութեան խնդիրներին նուիրուած համաժողւում հանդէս եկաւ ծրագրային ելոյթով։ Դրա մեծ մասը նուիրուած էր աշխարհաքաղաքականութեան հարցերին եւ միաբեւեռ գլոբալիստական լիբերալ աշխարհակարգի կոշտ դիմակայութեանը այն բանի հետ, ինչը Սորոսն ու համաշխարհային էլիտաները անուանում են «փակ հասարակութիւններ»։ […] Ինձ հետաքրքրեց, սակայն, թէ ինչպէս են այդ աշխարհաքաղաքական շինութիւններն իրենց իմաստով կապուած գլոբալ տաքացման խնդրի հետ, որով Սորոսը սկսեց եւ ինչով աւարտեց իր խօսքը։ Ամէն ինչ միասին դնելով՝ ես յանգեցի հետեւեալ եզրակացութեանը. Անտարկտիկայի եւ Արկտիկայի սառոյցի հալումը, Պուտինի, Սին Ծեան Պինի, Էրդողանի եւ Մոդիի հետ միասին, իրական սպառնալիք է բաց հասարակութեան համար, եւ կլիմայական օրակարգը ինտեգրւում է ուղղակիօրէն աշխարհաքաղաքական դիսկուրսի մէջ եւ դառնում մեծ դիմակայութեան մասնակից:

Առաջին հայեացքից դա ինչ-որ անհեթեթութիւն է։ Ինչպէս կարող է հիպոթետիկ գլոբալ տաքացումը (նոյնիսկ եթէ այն վաւեր ճանաչուի) դասուել գլոբալիստների թշնամիների շարքին, եւ նոյնիսկ ստանալ «թիւ 1 սպառնալիքի» կարգավիճակ, քանի որ Սորոսն իր նշանակութեամբ առաջինն է յայտարարում սառոյցի հալումը, եւ միայն երկրորդը՝ Պուտինը Կրեմլում եւ ռուսական զօրքերը Ուկրաինայում։

Այստեղ մենք կարող ենք խօսել հետեւեալի մասին. Յիշէնք, թէ ինչ է սովորեցնում աշխարհաքաղաքականութիւնը «ծովի քաղաքակրթութիւնների» եւ «ցամաքի քաղաքակրթութիւնների» դիմակայութեան մասին։ Համապատասխանաբար, ատլանտիզմի բոլոր հիմնական կենտրոնները գտնւում են նաւահանգստային քաղաքներում՝ ափին։ Այդպէս եղաւ Կարթագենի, Աթենքի, Վենետիկի, Ամստէրդամի, Լոնդոնի, իսկ այսօր՝ Նյու Եօրքի հետ։ Այս օրէնքը տարածւում է նոյնիսկ ԱՄՆ ընտրական աշխարհաքաղաքականութեան վրայ, որտեղ կապոյտ նահանգները, որոնք աւանդաբար աջակցում են դէմոկրատներին, ներառեալ ծայրահեղ լիբերալ Նյու Եօրքը, գտնւում են երկու ափերի երկայնքով, իսկ աւելի աւանդական կարմիր Հանրապետական նահանգները, որոնց աջակցութիւնը յանգեցրեց Թրամփին՝ Սորոսի գլխաւոր թշնամուն, կազմում են ամերիկեան Հարթլանդը:

Մոտաւորապէս այդպէս է նաեւ այլ մայրցամաքներում։ Յենց «ծովի քաղաքակրթութիւնն» է կառուցել այդ «բաց հասարակութիւնը», որը խստօրէն պաշտպանում է Սորոսը, իսկ դրան հակադրուող «փակ հասարակութիւնները» ցամաքային քաղաքակրթութիւններն են, որոնց թւում են ռուս – եւրասիական, չինական, հնդկական, լատինայ — ամերիկեան եւ նոյնիսկ հիւսիսամերիկեան (կարմիր նահանգներ)։ Այսպիսով, եթէ սառոյցը հալւում է, ապա համաշխարհային ովկիանոսի մակարդակը արագօրէն բարձրանում է: Իսկ դա նշանակում է, որ առաջինը, ով  հեղեղուելու է, կը յայտնուէն հէնց համաշխարհային թալասոկրատիայի բեւեռները՝ Ռիմլենդի գօտին, ափամերձ տարածքները, որոնք հանդիսանում են գլոբալ լիբերալ օլիգարխիայի յենակէտը։ Այս դէպքում բաց լիբերալ հասարակութիւնը, որը կոչւում է նաեւ «հեղուկ հասարակութիւն» (Զիգմունդ Բաուման), պարզապէս կմաքրուի երկրի երեսից.կը մնան միայն Հինթերլենդում տեղակայուած «փակ հասարակութիւնները»՝ մայրցամաքների ներքին տարածքներում։

Երկրի վրայ տաքացումը շատ ցուրտ տարածքներ, յատկապէս հիւսիսարեւելեան Եւրասիայում, կը դարձնի պարարտ օազիսներ: Իսկ Ամերիկայում կը մնան միայն հանրապետականներին աջակցող նահանգները։ Դեմոկրատները կխեղդուէն։ Եւ մինչ դա տեղի կ’ունենայ, մահամերձ Սորոսը յայտարարում է իր կտակը գլոբալիստներին. «հիմա, կամ երբեք. կայ՛մ «բաց հասարակութիւնը» յաղթում է այսօր Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Թուրքիայում եւ այլն, ինչը թոյլ կը տայ գլոբալիստական վերնախաւին փախչել մայրցամաքներում՝ տեղափոխուելով ներքին շրջաններ, կամ «բաց հասարակութեան» հայրենի վայրերը վերջ կը գայ»։

Միայն այս կերպ կարելի է բացատրել կլիմայի փոփոխութեան մոլուցքը գլոբալիստների մտքում: Ոչ, նրանք չէն խելագարուել: Ոչ Սորոսը, ոչ Շուաբը, ոչ Բայդէնը։ Գլոբալ տաքացումը, ինչպէս ժամանակին «գեներալ ձմեռը», դառնում է համաշխարհային քաղաքականութեան գործող գործոն, եւ այժմ այն բազմաբեւեռ աշխարհի կողմն է»Լ

Սորոսը ինչպէս նեյրոնային ցանցը եւ Հռոմի օպերացիոն համակարգը

Եզրափակելով, ահա թէ ինչի վրայ պէտք է ուշադրութիւն դարձնել: Ջորջ Սորոսի խօսքերին, հաշուի առնելով, թէ ով է նա, ինչի է ընդունակ եւ ինչ է արդէն արել, չպէտք է անլուրջ վերաբերուել։ Սորոսը պարզապէս անհատ չէ, այն արեւմտեան լիբերալ քաղաքակրթութեան մի տեսակ «արհեստական ինտելեկտ» է։ Յենց այս կոդի, ալգորիթմի վրայ է կառուցուած 21-րդ դարում համաշխարհային արեւմտեան գերիշխանութեան ամբողջ կառուցուածքը։ Այստեղ գաղափարախօսութիւնը միահիւսուած է տնտեսութեան հետ, աշխարհաքաղաքականութիւնը՝ կրթութեամբ, դիւանագիտութիւնը՝ մշակոյթով, յատուկ ծառայութիւնները՝ լրագրութեամբ, բժշկութիւնը՝ ահաբեկչութեամբ, կենսաբանական զէնքը՝ էկոլոգիական օրակարգով, գենդերային վերաբերմունքը՝ ծանր արդիւնաբերութեամբ եւ համաշխարհային առեւտրով։ Ի դէմս Սորոսի՝ գործ ունենք «բաց հասարակութեան» օպերացիոն համակարգի հետ, որտեղ բոլոր պատասխանները, քայլերն ու ռազմավարութիւնները նախապէս ծրագրուած են։ Նոր ներածութիւնները մտնում են կարգաբերուած համակարգ, որն աշխատում է յստակ ժամացոյցի պէս, աւելի ճիշտ՝ գերհամակարգչի՝ գլոբալիստական նեյրոցանցի նման:

«Փակ հասարակութիւնը», այսինքն՝ «մենք» — ը, պէտք է կառուցի իր օպերացիոն համակարգը, ստեղծի իր կոդերն ու ալգորիթմները։ Բաւական չէ Սորոսին ու գլոբալիստներին «ոչ» ասել։ Պետք է ինչ-որ բան յայտարարել դրա դիմաց։ Եւ նոյնքան համահունչ, համակարգային, հիմնաւորուած, հիմնուած ռեսուրսների եւ հնարաւորութիւնների վրայ: Ըստ էութեան, այդպիսի հակաւիրուսը եւրասիականութիւնն է եւ Չորրորդ քաղաքական տեսութիւնը, բազմաբեւեռ աշխարհի փիլիսոփայութիւնը եւ սրբազան աւանդոյթի, աւանդական արժէքների լիարժէք պաշտպանութիւնը։ Սորոսի դիմաց պէտք է ոչ թէ արդարանալ, այլ յարձակուել։ Ընդ որում՝ բոլոր մակարդակներում եւ բոլոր ոլորտներում։ Մինչեւ Էկոլոգիայ: Եթէ Սորոսը կարծում է, որ գլոբալ տաքացումը սպառնալիք է, ուրեմն գլոբալ տաքացումը մեր դաշնակիցն է, ինչպէս ժամանակին «գեներալ Ձմեռը»։ Պետք է գլոբալ տաքացումը՝ այս չճանաչուած հիպերոբեկտը, գրանցել «Վագներ»-ում եւ ներկայացնել մրցանակի։

Սորոս, փող տուր։ Ռուսական լիբերալիզմի խայտառակութիւնը

Օրինակ բերեմ Սորոսի հետ մմ միակ հանդիպումից։ 1990-ականների սկզբին ինձ հրաւիրեցին հանդիպել Սորոսի հետ։ Սորոսին ներկայացնում էին «Կոմերսանտ» թերթի լիբերալ Մաքսիմ Սոկոլովը եւ «Սորոսի հիմնադրամի» եւս մի քանի աննկարագրելի ռուս ֆունկցիոներներ։ Հանդիպումը նուիրուած էր Կարլ Պոպերի «Բաց հասարակութիւնը եւ նրա թշնամիները» գրքի՝ Սորոսի, Բայդենի եւ բոլոր ժամանակակից լիբերալների իւրատեսակ «սուրբ գրութիւնների» շնորհանդէսին։ Սկզբում հիմնականում ելոյթ էին ունենում Պոպերի կողմնակիցները։ «»Սիրելի Ջորջ Սորոս, փող տուէք եւ որքան հնարաւոր է շատ։ «Մի տուէք այս մէկին, նա / նա-ոչ ոք, աւելի լաւ է ,տուէք ինձ: «։ Սորոսը գրեթէ քնել էր։

Ամենավերջում ինձ էլ միկրոֆոն տուեցին։ Պարզուեց, որ Պոպերի քննարկուող գիրքը դահլիճում կարդացել եմ, հաւանաբար, միայն ես: Չեմ բացառում, որ Մաքսիմ Սոկոլովը նոյնպէս:  Մնացածը միայն ժամացոյցի պէս կրկնում էին. «Փող տուր, փող տուր»։ Այսպիսին են մեր լիբերալները։ Զարմանալի չէ, որ այս ընթացքում նրանք հասցրել են այնքան անգամ փոխել իրենց գաղափարական դիրքերը, որ կարող է գլխապտոյտ առաջանալ։ Որտե՞ղ են նրանք այսօր: Ամենուր։ Եւ միւս կողմից, եւ մեր կողմից: «Սորոս, փող տուր ինձ». հեշտութեամբ փոխուեց «Պուտին, ինձ փող տուր»: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ:

Երբ ես ասացի այն, ինչ մտածում էի ռուսական աւանդական արժէքների անհամատեղելիութեան մասին «բաց հասարակութեան» ինդիւիդուալիզմի հետ, Սորոսն արթնացաւ եւ ոգեւորուեց։ Նրա կնճռոտ այտերը, նոյնիսկ այն ժամանակ նա երիտասարդ չէր, կարմրել էին: Իմ մինի դասախօսութիւնը լսելուց յետոյ, որ լիբերալիզմը երբեք չի յաղթի Ռուսաստանում, որ այն մերժուելու եւ ոտնահարուելու է, եւ մենք կուերադառնանք մեր նախնադարեան ռուսական ուղին եւ նորից կդիմակայենք գլոբալիզմին եւ արեւմտեան հէգեմոնիային՝ ողջ յուսահատ ռուսական ուժով (եւ ես աւարտեցի պաթետիկօրէն ” So go home, Mr. Soros! The earlier the better!”), Սորոսը վերցրեց եզրափակիչ խօսքը։ Նա դիմեց լսարանին․ «Որքան ես գիտեմ ձեր Ռուսաստանի պատմութիւնը, — սկսեց նա, — յեղափոխութիւնները սկսւում են ձեր նմանների կողմից (նա մատնանշեց դահլիճում նստածների մեծ մասը), եւ նրանք աւարտւում են նրա նմանների կողմից (նա մատնանշեց ինձ): Եւ նրանք սկսում են յեղափոխութիւններ, ինչպէս դուք (նա մատնանշեց ինձ): Դուք ոչ մի բառ չեք ասել Պոպերի մասին, եւ թւում է, թէ միակը, ով կարդացել է «բաց հասարակութիւնն ու նրա թշնամիները», պարզուել է, որ «բաց հասարակութեան թշնամին» է եւ ինձ ուղղակի ուղարկեց գրողի ծոցը։ Սա Ռուսաստանում լիբերալիզմի ողբերգութիւնն է։ Դուք փողի մասին եք, իսկ նա գաղափարների մասին է: Բայց յուսով եմ, որ սխալւում եմ։ Եւ դուք յաջողութեան կը հասնեք»: Այսպէս թէ այնպէս բա աւարտեց եւ գնաց Հունգարիայ։

Այժմ նա չկայ եւ չի կարող լինել ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հունգարիայում, իսկ «Բաց հասարակութիւն» հիմնադրամը ճանաչուել է «ահաբեկչական կազմակերպութիւն»։ Բայց չէ՞ որ Սորոսն ընդհանուր առմամբ ամէն ինչ ճիշտ է վերլուծել։ Իշխանութիւնը լիբերալների ձեռքում էր 1990 – ականներին, եւ աստիճանաբար, գրեթէ աննկատելիօրէն, նրանք կորցրեցին այն: Իսկ այսօր մենք ակնյայտօրէն կանգնում ենք ռուսական ուղու վրայ եւ պայքարում ենք բազմաբեւեռ աշխարհի համար՝ հակառակ «Բաց հասարակութեան» գլոբալ հէգեմոնիայի։ Ի վերջոյ, մենք Հռոմն ենք, իսկ նրանք՝ Կարթագենը։

Share