Արցախցի մարզիկը դարձել է Հայաստանի բռնցքամարտի առաջնութեան քառակի չեմպիոն

Արցախցի մարզիկը դարձել է Հայաստանի բռնցքամարտի առաջնութեան քառակի չեմպիոն

Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամեանը մինչեւ 54 կիլօգրամ քաշային կարգում նուաճել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնութեան չեմպիոնի տիտղոսը:  

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասրն «Արցախպրես»-ի հետ զրոյցում տեղեկացրեց Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Էրիկ Առստամեանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամեանը :

«Սա Էրիկի չորրորդ յաղթանակն է Հայաստանի առաջնութիւններում։ Նա ռինգում երեք մենամարտ է ունեցել: Ընդ որում երկու մենամարտում ժամանակից շուտ յաղթանակ է տարել»,-մանրամասնեց Ն. Աբրահամեանը՝ կարեւորելով այս դժուարին պահին, երբ Արցախը գտնւում է շրջափակման մէջ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտօնական հրաւէրով ՀՀ առաջնութեանն արցախցի երկու մարզիկների մասնակցութիւնը, քանի որ նրանք բռնցքամարտի Եւրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ են, ովքեր ներկայացնում են ոչ միայն Արցախի Հանրապետութիւնը բռնցքամարտի ՀՀ առաջնութիւնում, այլ նաեւ իրենց քաշային կարգերում Հայաստանի բռնցքամարտի ազգային հաւաքականն աշխարհի եւ Եւրոպայի առաջնութիւններին:

Նշէնք, որ Էրիկ Առստամեանը բռնցքամարտի Եւրոպայի 2022 թուականի երիտասարդների չեմպիոն է։

Share