«Առանց Նատօ մենք չենք մեռնի»

«Առանց Նատօ մենք չենք մեռնի»

Regnum-Tarasov

Ինչո՞ւ Թուրքիայում սկսեցին խօսել Ալեանսից դուրս գալու մասին — Թուրքական Վաթան կուսակցութեան փոխնախագահ Էթեմ Սանչակը յայտարարել է, որ «երկիրը Նատօ-ից դուրս կը գայ կէս տարուց» Նրա խօսքով«իրադարձութիւնները մեզ դրդում են նման քայլերի, քանի որ Այլանսը մեզ ստիպում է դա անել իր սադրանքներով, եւ դա անհրաժեշտութիւն է դարձել»: Սանչակը առաջին մակարդակի քաղաքական գործիչ չէ, եւ նրա յայտարարութեանը կարելի էր ուշադրութիւն չդարձնել, եթէ չլինէր մէկ հանգամանք: «ազգայնական շարժումէ կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելին, ով Էրդողանի հետ իշխող դաշինքի մէջ է, յայտարարել է, որ «անկարան պատրաստ է Նատօ-ից դուրս գալու մասին քննարկմանէ, եւ որ «մենք այդ աշխարհ չենք եկել Նատօ-ի հետ եւ, փառք Աստծոյ, առանց Նատօ-ի չենք մեռնի» Նա, ի դէպ, առաջին անգամ չէ, որ Թուրքիային առաջարկում է դուրս գալ Այլանսից պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ստեղծել անվտանգութեան կազմակերպութիւնթիւրքական պետութիւնների եւ իսլամական աշխարհի մասնակցութեամբ: Վերջապէս, Թուրքիայում, եւ ոչ միայն այնտեղ, բարձրաձայն հնչեց բրիտանական The Daily Telegraph-ի համար յօդուածում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթօնի յայտարարութիւնն այն մասին, որ «եթէ Էրդողանը վերընտրուի, Թուրքիայի անդամակցութիւնը Նատօ-ին պէտք է հարցականի տակ դնել»: Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մօտ Ղուրանի եւ Ռեջեփ Էրդողանի խրտուիլակի այրման հետ կապուած սկանդալից յետոյ Թուրքիայի նախագահը յայտնել է, որ Շուէդիան չպէտք է սպասի Անկարայից Նատօ-ին իր դիմումի աջակցութեանը, եւ սկանդինաւեան երկրներին մեղադրել Է Եւրոպայում դիւերսիոն գործունէութեան համար յենակէտ պահպանելու մէջ: Նա նաեւ պահանջել է «քուրդ ահաբեկիչներիէ արտաքսման մեխանիզմ ստեղծել: Իր հերթին Թուրքիայի նախագահի պաշտօնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ընդգծել է, որ «եւրոպայի երկրները պէտք է վերջ դնեն Ղուրանի հանդէպ ատելութեան հողի վրայ կատարուած յանցագործութիւններին թաքնուելով ազատութեան եւ հանդուրժողականութեան քօղի տակ»: Թուրքիայի Ագն-ն հանդէս է եկել յայտարարութեամբ, որում նշւում է, որ Ստոկհոլմում Ղուրանի այրման ակցիան «վկայում է Եւրոպայում իսլամաֆոբիայի, ռասիզմի եւ խտրականութեան մակարդակի մասին»:
Այնուհետեւ թուրքական Anadolu կառավարական գործակալութիւնը հաղորդել Է, որ փետրուարին նախատեսուած Շուէդիայի եւ Ֆինլանդիայի Նատօ-ին անդամակցելու շուրջ Անկարայի, Ստոկհոլմի եւ Հելսինկիի միջեւ բանակցութիւնները յետաձգուել են: Թուրքական Hֆrriyet պարբերականը, վկայակոչելով կառավարական աղբիւրներին, յստակեցրել է, որ «անկարան չի փոխի Նատօ-ին Շուէդիայի անդամակցութեան վերաբերեալ դիրքորոշումը մինչեւ մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրութիւնները»:
Ահա այսպէս որոշուեց ամենալայն մեկնաբանութեան ներուժ ունեցող իրադարձութիւնների թուրքական առաջին շարքըիսլամաֆոբիան Եւրոպայում, քրդական խնդիրը, Հիւսիսատլանտեան դաշինքի ընդլայնման գործընթացի արգելափակումը, Թուրքիայում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնները: Կայ երկրորդ նման շարք, որն ունի պլանաւորման նշաններ: Յունուարի սկզբին Թուրքիայում հրապարակուել են Gezici մասնաւոր սոցիոլոգիական կենտրոնի կողմից կառավարութեան յանձնարարութեամբ անցկացուած հարցման արդիւնքները: Հարցումն անցկացուել է ընտրուած յատուկ թեմատիկայով, սակայն Ամն-ի, Նատօ-ի եւ Եմ-ի հետ Թուրքիայի յարաբերութիւնների պարադիգմում «տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեան համակարգում ազգային խնդիրների ըմբռնման ֆօնին»: Պարզւում է թուրք բնակչութեան 90% — ը Ամն-ին թշնամի է համարում: Այս ֆօնին մամուլում արշաւ է սկսուել այն թեմայով, թէ արդեօ՞ք Թուրքիան կը մնայ Նատօ-ում, թե՞ պատրաստւում է դուրս գալ Այլանսից:
Անկարայում յիշել են, թէ ինչպէս նախկինում Նատօ-ից նրա հեռացմամբ մտահոգուած էր Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրօնը Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների գնումից յետոյ, ինչպէս էին ԱՄՆ Կոնգրէսում պատրաստւում քննարկել այդ նոյն հարցը ղարաբաղեան երկրորդ պատերազմում Անկարայի աջակցութեան համար:
Իսկ մինչ այդ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը խոստացել էր օրինագիծ ներկայացնել Այլանսին Անկարայի մասնակցութիւնը դադարեցնելու մասինկապուած Սիրիայում ռազմական գործողութեան հետ: Այս մասին շատ ամերիկեան պարբերականներ խօսել են նաեւ արեւելեան Միջերկրական ծովում իրավիճակի սրման հետ կապուած: Սակայն Թուրքիայում դրան մեծ ուշադրութիւն չէին դարձնում նշելով, որ Նատօ-ի Կանոնադրութեան մէջ այս կամ այն պետութեան բացառման կարգը գործնականում մշակուած չէ, եւ Թուրքիան ինքը չի պատրաստւում լքել Այլանսը, թէեւ վիրտուալ գաղափարը հէնց այն է, որ Անկարայի բացառման գաղափարն առաջին օրը չէ, որ թեւածում է քաղաքական դաշտում:
Հիմա Թուրքիան տեղեկատուական հակագրոհ է ձեռնարկել, եւ հէնց այդ համատեքստում պէտք է հասկանալ Էթեմ Սանչակի եւ Դեւլեթ Բահչելիի յայտարարութիւնները Նատօ-ից երկրի հնարաւոր դուրս գալու մասին:
Այսպիսով, որոշուեց երկրորդ իմաստային շարքը. Անկարա-այլանս-ընտրութիւններ:
Այսօր ստեղծուած իրավիճակում այդ սիւժեները միաւորում է ՆԱՏՕ — ի ընդհանուր պարադիգմըընտրութիւններ: Թուրք քաղաքական գործիչները սկսեցին օգտագործել այս կամ այն մասնաւոր կամ լոկալ հակամարտութիւնԶերը ի նշան լայն հակասութիւններիսկսած Ղուրանի այրման հետ կապուած սկանդալից եւ Հիւսիսատլանտեան դաշինքին ընդլայնման մերժումից մինչեւ դրան Թուրքիայի անդամակցութիւնը: Քրդական հարցը տուեալ դէպքում ընդամէնը գործիք »: Միեւնոյն ժամանակ, սկսում է նկատուել հակաարեւմտեան թեզերով նախընտրական քարոզարշաւ անցկացնելու Էրդողանի ցանկութիւնը: Պատահական չէ, որ իշխող «արդարութիւն եւ զարգացումէ կուսակցութեան մամուլի քարտուղարը, որի նախագահն է հէնց ինքը Թուրքիայի նախագահը, յայտարարում է, որ «անկարան լսում է Նատօ-ից հեռանալու կոչեր իւրաքանչիւր ընտրութիւններում»:
Ինչ վերաբերում է թուրքական ընդդիմութեանը, ապա նրանք լրիւ շփոթուած են:
Էրդողանը հրապարակաւ չի քննարկում Այլանսից դուրս գալու տարբերակը, եւ եթէ վարիացիաներ է թոյլ տալիս, ապա թիւրքական աշխարհի պետութիւնների հետ անվտանգութեան ընդհանուր համակարգ ստեղծելու հարցում, բայց ոչ Ռուսաստանի կամ Չինաստանի: Ո՞ւմ դէմ եւ ինչպե՞ս հանդէս գա ընդդիմութիւնը, եթէ Նատօ-ի երկրներում մոլեգնում է իսլամաֆոբիան, ինչպէս «կծելէ նախագահին նման իրավիճակում:
Անակնկալի են եկել նաեւ ամերիկացիները:
ԱՄՆ պետդէպարտամենտի մամուլի ծառայութեան ղեկավար Նեդ Փրայսը յայտարարել է, որ «ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մօտ Ղուրանի այրումը ձեռնտու է Նատօ-ին Շուէդիայի անդամակցութեան հակառակորդներին»:
Ի պատասխանշատ թուրք փորձագէտներ Վաշինգտօնին կոչ են անում աւելի շատ ուշադրութիւն դարձնել ոչ թէ Սկանդինաւիային, այլ Թուրքիայի եւ Նատօ-ի խնդիրներին հրաժարուել Անկարայի դէմ պատժամիջոցային քաղաքականութիւնից: Միեւնոյն ժամանակ, նրանք նախազգուշացնում են Ամն-ին Ուկրաինայի ճգնաժամի պայմաններում Արեւմուտքի լուրջ հեղինակութեան կորուստների մասին, եթէ «թուրքիային իսկապէս խնդրենէ լքել դաշինքը:
Այնպէս որ, Էրդողանը բարդ խաղ է վարում հեռաւոր հորիզոնի հետնշելով Նատօ-ի որպէս այդպիսին, յետագայ գոյութեան իմաստի խնդիրը ողջ Մերձաւոր Արեւելքի ռազմաքաղաքական լանդշաֆտի պոտենցիալ վերաֆորմատաւորման իրավիճակում:
Առաւել եւս, որ Անկարան արդէն վաղուց հասկացել է, որ իր շահերն ամենեւին էլ «կոմունիզմի տարածմանէ զսպման (յանուն որի ժամանակին ստեղծուել էր Նատօ-ն) կամ «ռուսական սպառնալիքիէ չէզոքացման (որով արդարացւում է դաշինքի արդիականութիւնը հիմա) գործում չեն: Սակայն Թուրքիան դեռ չի պատրաստւում հրաժարուել այդ ռազմական դաշինքի ռեսուրսներն իր ազգային շահերի համար օգտագործելուց, սա է արեւմտեան ուղղութեամբ նրա ժամանակակից մարտավարութեան գլխաւոր առանձնայատկութիւնը:
ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենը խոստանում է աջակցել ցանկացած թուրքական ընդդիմութեան:
Նրա խօսքով«մենք կարող ենք աջակցել այն թուրք քաղաքական առաջնորդներին, որոնք դեռ գոյութիւն ունեն, եւ նրանցից աւելին ստանալ, նրանց քաջութիւն տալ, որպէսզի նրանք կարողանան յաղթել Էրդողանին եւ յաղթել նրան: Ոչ թէ յեղաշրջման, այլ ընտրական գործընթացի միջոցով»: Դաշնակցային պարտաւորութիւններից շեղուելու, «ռազմավարական համագործակցութեանէ «տառն ու ոգինէ անտեսելու համար: Թուրքիայի նախագահի ժողովրդականութեան անկումը, որը երկիրը ղեկավարում է արդէն 20 տարի (2003ից, երբ նա դարձաւ վարչապետ), կապուած է թուրքական տնտեսութեան բարդ իրավիճակի հետ: Սակայն նրա ակտիւ եւ յաջող արտաքին քաղաքականութիւնը, յատկապէս Ռուսաստանի հետ, վերջին ամիսներին ապահովել է նրա վարկանիշի որոշակի աճ: Հարցն այն է, թէ արդեօ՞ք այդ ռեսուրսը կը բաւականացնի ընտրութիւններում յաղթելու համար եւ կյաջողուի՞ չէզոքացնել ԱՄՆ ազդեցութիւնը Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վրայ: Ոմանք ենթադրում են, որ այո: Ինչո՞ւ է լոնդոնաբնակ քաղաքական վերլուծաբան եւ գրող Մաքսիմիլիան Հեսը կոչ անում Ամն-ին եւ Եմ-ին «խաղաղութիւն կնքել Էրդողանի հետ, թէեւ նա առաջին տեղում է կասկածելի գործընկերների ցուցակում, քանի որ Արեւմուտքն այս պահին դրա կարիքն աւելի շատ ունի, քան երբեւէ»: Դրա համար, նրա կարծիքով, «պէտք չէ խանգարել Էրդողանին ընտրութիւններում յաղթելուն, նրան յեղաշրջմամբ չսպառնալ»: REGNUM լրատուական գործակալութիւնում թուրք յայտնի փորձագէտ, Sփzcֆ թերթի մեկնաբան Դենիզ Զեյբեկը յայտարարել է մի կողմից, Էրդողանը հազիւ թէ «երկար ձգձգի Նատօ-ին Շուէդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցութեան գործընթացըէ եւ արդիւնքում «գործի Այլանսի հետ միասին, միւս կողմից` «նման քայլեր անելով եւ մանեւրելովէ, կսկսի «պատրաստուել վատթարագոյնին»: Տեսնենք, թէ ինչ կը ստացուի դրանից:

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Share