Մեծ Բրիտանիայի համայնքերի պալատում Լաչինի բլոկադայի քննարկումը եւս գալիս է ապացուցելու, որ աշխատելու դաշտ կայ. Լիլիթ Գալստեան

Մեծ Բրիտանիայի համայնքերի պալատում Լաչինի բլոկադայի քննարկումը եւս գալիս է ապացուցելու, որ աշխատելու դաշտ կայ. Լիլիթ Գալստեան

Եւ, այնուամենայնիւ, Արցախի հիմնախնդրի շուրջ միջազգային պայքարի ռեսուրսները սպառուած չէն։

Այսօր, ձայների 91 կողմ 13 դէմ քուէարկութեամբ, ՄԹ պատուիրակութեան առաջարկութեամբ, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ մտաւ «Լաչինի միջանցքի բլոկադայի հետեւանքով առաջացած հումանիտար» խնդիրների հարցը։

Իհարկէ, Ադրբեջանի պատուիրակութեան ղեկավար Սեիդովը՝ թրքական ցինիկ ստախօսութեամբ, փորձեց ի լուր աշխարհի հակազդել, թէ միջանցքը փակ չէ, սակայն քուէարկութիւնն ամէն բան ասեց։ Նաւթն ու խաւիարը չէն կարող քաղաքական ու բարոյական երկարատեւ գործոններ լինել։

Մենք պայքարի ռեսուրս ունենք, բայց ոչ այս իշխանութեան պայմաններում․ սա յստակ է, սա աներկբայ է։ Միջազգային հանրութիւնը նախեվառաջ հէնւում է ՀՀ իշխանութիւնների պաշտօնական մօտեցումների վրայ։ Իսկ դրանց աղէտալի եւ ազգակործան հետեւանքներն ակնյայտ են․․․

Մեծ Բրիտանիայի համայնքերի պալատում Լաչինի բլոկադայի քննարկումը եւս գալիս է ապացուցելու, որ աշխատելու դաշտ կայ։

Ու դարձեալ՝ հիմնական խոչընդոտը արժէքային այսպիսի համակարգ ունեցող իշխանութիւններն են։ Նրանց հետ Հայաստանը ապագայ չունի, սրանց հետ համայն հայութիւնն ապագայ չունի։

նիկոլին ու խմբակին յուզողը սեփական իշխանութեան ամրացումն է՝ բռնաճնշումներով, քաղաքական բանտարկեալներով, ազատ խօսքը ճնշելով, բռնապետական վարքագծով, ազգային արժեհամակարգը կազմաքանդելով, երկրի ինստիտուցիոնալ ողնաշարը կոտրելով, ներազգային բախումներով, ազգային նպատակներից ու շահերից հրաժարուելով, ներքին նուաճողի տիպիկ վարքագծով․․․

Լիլիթ Գալստեան

ՀՅԴ ԳՄ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share