«Բա ո՞ւր էք, մի սպայ չկա՞յ, որ հետեւի՝ ինչ պայմաններում են քնում զինուորները». Էդիկ Բաղդասարեան

«Բա ո՞ւր էք, մի սպայ չկա՞յ, որ հետեւի՝ ինչ պայմաններում են քնում զինուորները». Էդիկ Բաղդասարեան

 Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում. Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող էք բարեփոխում անել, երբ պարզագոյն բաներ չէք կարողանում անել: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Հետք»-ի գլխաւոր խմբագիր Էդիկ Բաղդասարեանը:

Նա նաեւ նշել է. «Սա երկրորդ դէպքն է, երբ զինւորները վառւում են իրենց կացարաններում: Բա ո՞ւր էք, մի սպայ չկա՞յ էդ զօրամասերում, որ հետեւի, թէ ինչ պայմաններում են քնում զինւորները, պայմանագրայինները: Լրագրողների առաջ էլ փակել էք բոլոր դռները, թոյլ չէք տալիս զօրամասեր, դիրքեր այցելել՝ անհեթեթ պատճառաբանութիւններով»:

Share