Արցախում վերամիացուեց համացանցը

Արցախում վերամիացուեց համացանցը

Արցախում տեղակայուած ռուսական խաղաղապահ զօրակազմի միջոցով վարած բանակցութիւնների արդիւնքում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերութեան տեխնիկական մասնագէտները յաջողել են մեկնել վթարման վայր եւ համապատասխան աշխատանքներ իրականացնել ցանցալարի վնասուած մասը վերականգնելու ուղղութեամբ։

Այս մասին յայտնել են Արցախի տեղեկատաուկան շտաբից։

Այս պահի դրութեամբ Արցախի Հանրապետութեան ողջ տարածքում համացանցի կապը վերականգնուած է։

Նշէնք, որ 12 Յունուարից Արցախի Հանրապետութեան ողջ տարածքում համացանցի կապը խափանուել էր` Հայաստանից Արցախ գացող միակ ցանցալարի վնասման պատճառով։

Ըստ Արցախի մէջ գործող համացանցի կապի՝ «Ղարաբաղ Տելեկոմ»ի տեխնիկական սարքերի տուեալներին՝ ցանցալարը վնասուած էր Լաչինի միջանցքի այն հատուածում, ուր տեղակայուած են բնապահպան ձեւացող ատրպէյճանական կառավարութեան գործակալները։

Share