ՌԴ խաղաղապահների հրամանատարութիւնը շարունակում է բանակցութիւնները Լաչինի միջանցքով երթեւեկութեան վերականգնման հարցով

ՌԴ խաղաղապահների հրամանատարութիւնը շարունակում է բանակցութիւնները Լաչինի միջանցքով երթեւեկութեան վերականգնման հարցով

Ռուսաստանի խաղաղապահ զօրախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջեւ դրուած խնդիրների կատարումը: Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրութիւն է տարածել ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը:

Նշւում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակէտէրում իրադրութեան շուրջօրեայ մոնիթորինգ եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողութիւն է իրականացւում:

«Զորախմբի հրամանատարութիւնը շարունակում է բանակցութիւնները հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.)  տրանսպորտային միջոցների երթեւեկութիւնը վերականգնելու հարցով»,-ասւում է հաղորդագրութիւնում:

Նախորդող օրը պարեկութիւն է իրականացուել Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։

2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը` շրջափակման մէջ պահելով Արցախի Հանրապետութեան բնակչութիւնը:

Share