Եւրոպական խորհրդարանի յունուարի 18-ի լիագումար նիստում կքննարկուի  Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը

Եւրոպական խորհրդարանի յունուարի 18-ի լիագումար նիստում կքննարկուի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը

 Եւրոպական խորհրդարանի յունուարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառուել է հրատապ բանաւէճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետեւանքները» վերնագրով (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh): Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացաւ Եւրոպական խորհրդարանի կայքէջից։

Եւրոպական միութեան գործադիր մարմինների հետ նախատեսուող բանաւէճում Եւրոպական խորհրդարանի անդամները հանդէս կը գան ելոյթներով եւ կքուէարկէն նոյն թեմայով մինչ այդ մշակուելիք հրատապ բանաձեւի ընդունման հարցով:

Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի վերաբերեալ Եւրոպական խորհրդարանի մի շարք անդամների կողմից արդէն իսկ եղել են տարբեր արձագանքներ, այդ թւում՝ ԵՄ գործադիր մարմիններին ուղղուած նամակների ու պատգամաւորական հարցերի տեսքով:  Դրանք յստակ են եւ հիմնուած Ադրբեջանին ուղղուած հասցէական կոչերի վրայ: Մասնաւորապէս, հրատապ նամակ դեկտեմբերի 14-ին՝ չորս տարբեր խմբակցութիւնների վեց պատգամաւորների կողմից (նամակը եւ ստորագրողների ցանկը հասանելի է այստեղ), նամակ՝ անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտէի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիայ) նախաձեռնութեամբ, որին միացել է եւս 28 պատգամաւոր, մի քանի գրառումներ Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլայ ֆոն Կրամոնի (Greens/EFA, Գերմանիայ) կողմից«Պահպանողականների ու բարեփոխիչների խմբակցութեան» (ECR) փոխնախագահ Ասիտայ Կանկոյի (Բելգիայ) կողմից պատգամաւորական հարց, Լուկաս Ֆուռլասի (ԵԺԿ, Կիպրոս) կողմից պատգամաւորական հարց, մի շարք գրառումներ Պետէր վան Դալենի (ԵԺԿ, Նիդերլանդներ) եւ Ֆրանսուայ-Քսաւյէ Բելամիի (ԵԺԿ, Ֆրանսիայ) կողմից։

Հարցին անդրադարձել էր նաեւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերութեան կոմիտէի համանախագահ Մարինայ Կալիւրանդը (S&D, Էստօնիայ)՝ դեկտեմբերի 15-ին հանդէս գալով  յայտարարութեամբ։

Share