Պոլսոյ պատրիարքը ընդունել ու նկարահանուել է հակաեկեղեցական ռեժիմի ներկայացուցչի հետ

Պոլսոյ պատրիարքը ընդունել ու նկարահանուել է հակաեկեղեցական ռեժիմի ներկայացուցչի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Ջոն Սինանեանը երեք օրով գործուղուել էր Թուրքիա։

Նրա հետ մեկնել են նաեւ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի հայրենադարձների ինտեգրման վարչութեան պետ Յովհաննէս Ալեքսանեանը եւ ինտեգրման բաժնի պետ Նարինէ Կիւրեղեանը։

Սինանեանն այնտեղ հանդիպումներ ունենցաւ մի շարք հայազգի ներկայացուցիչների հետ՝ «առկայ կապերն ամրապնդելու» եւ հետագայ համագործակցութեան հնարաւոր ուղղութիւնները քննարկելու նպատակով։

Ամենացաւալին այն իրողութիւնն է, որ Պոլսոյ պատրիարքը ընդունել ու նկարահանուել է հակաեկեղեցական ռեժիմի ներկայացուցչի հետ:

Share