Հայաստանում կալանքը վաղուց վերածուել է իշխանութեան քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու եւ պատժելու գործիքի

Հայաստանում կալանքը վաղուց վերածուել է իշխանութեան քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու եւ պատժելու գործիքի

Հայաստան Դաշինքի Յայտարարութիւն

Այսօր արդէն այդ քաղաքականութեան հետեւանքները յանգեցնում են անդառնալի մարդկային ողբերգութիւնների։

Այսօր վաղ առաւօտեան հասարակութիւնը ցնցուեց հերթական ողբերգական լուրից․ քրէակատարողական հիմնարկում մահացել է 46-ամեայ Արսէն Գէորգեանը։

Ականատես ենք հերթական մարդկային ողբերգութեանը, որը տեղի է ունենում իրեն ժողովրդավար հռչակած, սակայն ընդդիմախօսների նկատմամբ համատարած բռնաճնշումներ իրականացնող իշխանութեան օրօք։

Արսէն Գէորգեանի մահը եւս մէկ անգամ ի ցոյց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետեւանքները եւ դրանց համար պատասխանատուութեան անհրաժեշտութիւնը։

Անազատութեան մէջ շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ եւ այլախոհներ։

Այս ողբերգութիւնն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանութիւնն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինեանը, որոնց գործողութիւնները դառնում են առաւել սանձարձակ, երբ բացակայում է միջազգային հանրութեան հակազդեցութիւնը։

Ցաւակցում ենք Արսէն Գէորգեանի ընտանիքին, հարազատներին եւ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերներին՝ այս ողբերգութեան կապակցութեամբ։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն

Share