Հաջիեւը կոչը և Ադրբեջանի զաւթողական ծրագրերը

Հաջիեւը կոչը և Ադրբեջանի զաւթողական ծրագրերը

«Հաջիեւը կոչ է անում Հայաստանի կառավարութեանը «ակտիւօրէն աշխատել հասարակութեանը խաղաղութեան նախապատրաստելու ուղղութեամբ»։ Նա նաեւ ասել է, որ «հայ երիտասարդութեան շրջանում պահպանւում են ռեւանշիստական տրամադրութիւններ․․․»։

Սա ասում է մի պաշտօնեայ, որի բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքն անուանում է զաւթողական անունով, որը մի ողջ սերունդ է կրթում Ադրբեջանում՝ սովորեցնելով, որ իրենց հարեւանութեամբ գտնուող Հայաստանն իրենց «պատմական հողն է»։ Սա անում է առանց որեւէ գիտական հիմնաւորման եւ փաստի։ Զուտ որովհետեւ ուզում է ագրեսիւ սերունդ ստանալ՝ ընդդէմ Հայաստանի։

Փաստօրէն, մինչ Ադրբեջանն ակտիւօրէն պատրաստում է իր սերնդին զաւթողական նպատակների ու պատերազմի համար, ՀՀ կառավարութեանը կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատուութիւնից զրկելու ու անյիշողութեան զանգուած դարձնելու գործընթացը, քանի որ դա էականօրէն կը հեշտացնի Ադրբեջանի զաւթողական ծրագրերի իրագործումը։

Հաջիեւը լաւ կ՚անի՝ երկար մտածի նման խորհուրդներ տալուց առաջ, որովհետեւ դա նոյնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախօսութիւններով հանդէս գայ․․․»։

Ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանի ֆէյսբուքեան էջից։

Share