ԵԽԽՎ պատգամաւորը Հայաստանի իշխանութիւններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադէպ ճնշման մէջ

ԵԽԽՎ պատգամաւորը Հայաստանի իշխանութիւններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադէպ ճնշման մէջ

ԵԽԽՎ պատգամաւորը Հայաստանի իշխանութիւններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադէպ ճնշման մէջ

Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում պատգամաւոր Էդուարդ Լին յայտարարեց, որ անհրաժեշտ է ուշադրութիւն դարձնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծուած իրավիճակին՝ պնդելով, որ հայկական իշխանութիւններն աննախադէպ ճնշում են գործադրում Եկեղեցու նկատմամբ եւ միջամտում նրա ներքին գործերին։

«Բնականաբար, ես չէզոք եմ հայկական քաղաքականութեան նկատմամբ։ Եւ ես միանում եմ այս քննարկումների ընթացքում արդէն հնչած՝ ցանկացած արտաքին միջամտութեան դատապարտումներին»,– ասել է նա։

Միեւնոյն ժամանակ Լին առաջարկել է Հայաստանում անցկացուած խորհրդարանական ընտրութիւնները դիտարկել ներկայիս կառավարութեան՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում։

Նա նշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին «աշխարհի ամենահին ազգային եկեղեցին» է եւ այսօր բախւում է սպառնալիքի, որը, նրա պնդմամբ, գալիս է ոչ թէ արտաքին հակառակորդից, այլ պետութիւնից։

«Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ղեկավարութեան ներքոյ ներկայիս վարչակազմը հրաժարուել է Եկեղեցու եւ պետութեան միջեւ որեւէ սահման պահելուց եւ աննախադէպ արշաւ է վարում Եկեղեցու ազատութեան դէմ»,– յայտարարել է պատգամաւորը։

Լիի պնդմամբ՝ խօսքը սոսկ քաղաքական տարաձայնութիւնների մասին չէ, այլ «կրօնական ինքնավարութեան դէմ նպատակաուղղուած յարձակման»։

Նա յայտարարել է նաեւ, որ վերջին տարուայ ընթացքում պետութիւնն իրականացրել է հոգեւորականութեան ներկայացուցիչների անօրինական ձերբակալութիւններ եւ կալանաւորումներ, Եկեղեցու աշխատակիցների հետապնդում, ինչպէս նաեւ սահմանափակումներ կիրառել արտագնայ ուղեւորութիւնների նկատմամբ։

Առանձին պատգամաւորն անդրադարձել է նաեւ յունիսին Հայաստանում անցկացուած խորհրդարանական ընտրութիւններին։

Նրա պնդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը նախընտրական իր ծրագրում առաջին անգամ ամրագրել է դրոյթներ, որոնք, նրա կարծիքով, ուղղուած են Եկեղեցու ինքնավարութեան սահմանափակմանը։

«Ընտրութիւններում, մանիֆեստում, Եւրոպայի խորհրդի անդամ երկրում իշխող կուսակցութիւնը միտումնաւոր յարձակւում է տեղական Եկեղեցու վրայ՝ աշխարհի ամենահին Եկեղեցու»,– ասել է Լին։

Եւրապատգամաւորի գնահատմամբ՝ խորհրդարանական մեծամասնութիւն ստանալուց յետոյ այս քաղաքականութիւնը, ինչպէս նա պնդում է, շարունակութիւն է ստացել։

Լին յայտարարել է նաեւ, որ վերջին շաբաթներին կառավարութիւնը հրապարակել է իր պատուէրով պատրաստուած զեկոյց, որը քննադատում է Եկեղեցու կանոնական կառուցուածքը, եւ սպառնացել է նախաձեռնել խորհրդարանական հետաքննութիւն՝ եկեղեցական կանոնադրութիւնները փոխելու նպատակով։

Պատգամաւորի կարծիքով՝ հնագոյն եկեղեցական նորմերին միջամտելու համար պետական մեխանիզմների օգտագործումը մարդու իրաւունքների եւ դաւանանքի ազատութեան խախտում է։

«Այս ընտրութիւնները միայն քաղաքական իշխանութեան մասին չեն։ Ես լիովին չէզոք եմ այն հարցում, թէ ով է Հայաստանի կառավարութիւնը։ Դրանք օգտագործուել են որպէս ստեղծուած մանդատ՝ սուրբ ինստիտուտը լիակատար պետական վերահսկողութեան տակ դնելու համար»,– յայտարարել է նա։

Ամփոփելով՝ Լին Եւրոպայի խորհրդին կոչ է արել յատուկ ուշադրութիւն դարձնել Հայաստանում Եկեղեցու ազատութեան հարցին։

«Եւ այս մարմինը՝ Եւրոպայի խորհուրդը, նախ եւ առաջ պէտք է հանդէս գայ պաշտպանութեան օգտին…»,– ասել է նա։

Share