«Մարդ» ի՞նչ աստիճանի բարոյականութիւնից զուրկ պիտի լինի, որ մի շաբաթուայ մէջ երկրորդ անգամ 44-օրեայ հերոսի յիշատակին իր շէնքի բակում տնկած եղեւնին ու տուաները գողանայ։ Գրում է 44-օրեայ պատերազմում նահատակուած Հայկազ Մկրտչեանի մայրը՝ Աննա Մկրտչեանը։
«Մեր հասարակութիւնը հիւանդ է, անյոյս հիւանդ։
Բազմիցս եմ նշել, որ լուրջ, խորքային խնդիր ունենք դաստիարակութեան ու արժեհամակարգի հետ։
Նկարը ջնջեցին, հիմա յիշատակին տնկած ծառերը գողացան շէնքի բակից, վաղը ի՞նչ են անելու…
ՉՄԱՐԴԵՐ»։
Յիշեցնենք, որ 44-օրեայ պատերազմում նահատակուած Հայկազ Մկրտչեանի դիմանկարը մաքրել էին ՀՊՏՀ գետնանցման պատից

44-օրեայ պատերազմում նահատակուած Հայկազ Մկրտչեանի դիմանկարը մաքրել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից։ Այս մասին ահազանգել էր հերոսի քոյրը՝ Արեւիկը։
«Որքան էժան էք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ եւ քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհուած տղաների նկարների դէմ է։
Հիմա էլ վախենում էք նրանց նկարներից, ում զրկել էք կեանքից։ Վախենում էք այն տղաների հայեացքներից, ովքեր այլեւս ֆիզիկապէս այստեղ չեն, բայց ձեր խղճի առաջ կանգնելու են մինչեւ ձեր կեանքի վերջ։
Իմ եղբայրը կ՚ապրի յաւերժ ու անդադար։


Նա իր անունը ոսկէ տառերով գրեց հայոց պատմութեան էջերում եւ կը յիշուի որպէս հերոս։
Եւ դեռ երանի էք տալու իրեն։
Իսկ թէ ձեզ ինչպէս կը յիշեն՝ դա ինձանից լաւ գիտէք։
Միւս անգամ աւելի հետաքրքիր բան մտածէք։ Իսկ խօսքս նաեւ անձամբ մաքրողին է վերաբերում․ վստահ եմ՝ կը կարդաս։
«Օր լինի՝ քեզ լինի»,– իր գրառման մէջ նշել էր Հայկազ Մկրտչեանի քոյրը։
