Ալեն Սիմոնեան նշանակուեց Ազգային Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար

Ալեն Սիմոնեան նշանակուեց Ազգային Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար

Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհուրդի քարտուղարի պաշտօնի համար Արմէն Գրիգորեանը փոխարինուեց Ալեն Սիմոնեանով: Փաշինեանի` 13 օգոստոսին ստորագրած համապատասխան որոշումները հրապարակուել են կառավարութեան պաշտօնական կայքի մէջ:

Արմէն Գրիգորեանը կառավարութեան նիստին հրաժեշտ տուեց իր պաշտօնակիցներին: Նիստից յետոյ լրագրողների հետ ունեցած զրոյցի ընթացքին Փաշինեանը յայտնեց, որ Գրիգորեանին աշխատանք է առաջարկել իր աշխատակազմի մէջ, սակայն նա մերժել է:

Արմէն Գրիգորեանը Անվտանգութեան խորհուրդի քարտուղարի պաշտօնը վարել է 2018-ից վեր:

Արցախի հանրապետութեան կեանքի ամենա մեծ անվտանգային հարցերի ժամանակ ՀՀ ազգային անվտանգութեան խորհուրդի քարտուղարի պաշտօնի զբաղեցրած և ծագումով արցախցի Արմէն Գրիգորեանի գործունէութեան ժամանակ Արցախը կորցրեց իր անկախութիւնն ու հայաթափուեց: ՀՀ ամենա վատ համբաւը ունեցող քաղաքական գործիչներից Ալեն Սիմոնեանի ղեկավարութիւնը ի՞նչ նոր արդիւնքներ է բերելու ՀՀ ազգային անվտանգութեան ոլորտին, դժուար չէ նախատեսել:

Share