Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի յայտարարութիւնը․
«Հայաստանի Հանրապետութեան վարչապետը օգոստոսի 8-ի իր ուղերձում յայտարարեց, որ «մեզ բոլորիս շատ յուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատութեան մէջ լինելը»։ Ես լիովին կիսում եմ այս գնահատականը եւ ուրախ էի կարդալ այդ խօսքերը։
Դրական եմ գնահատում նաեւ լրատուամիջոցներում հրապարակուած տեղեկութիւնները, ըստ որոնց՝ ինձ հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչութիւն է նշանակուել Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը։
Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում յստակեցնել, որ այսօրուայ դրութեամբ դեռեւս ինձ հետ կապ չի հաստատուել, եւ պատասխանատու պաշտօնատար անձի կոնտակտային տուեալներ ինձ չեն փոխանցուել։
Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտօնատար անձի կոնտակտային տուեալները եւ յոյս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագայ քայլերը, ինչպէս նաեւ Ադրբեջանում կալանքի տակ պահուող Հայաստանի քաղաքացիներին առնչուող այլ հարցեր»։
