Պայքարը շարունակւում է. բանակում՝ Բիւրականում

Պայքարը շարունակւում է. բանակում՝ Բիւրականում

Օգոստոսի 3-ից 9-ը Բիւրականի «Գառնիկ Մկրտչեան» բանակավայրում տեղի ունեցաւ ՀՅԴ ՀԵՄ 2026 թուականի բանակումը, որը կրում էր «Պայքարը շարունակւում է» խորագիրը։

Բանակմանը մասնակցել է շուրջ 300 երիտասարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։

Բանակման ծրագիրը յագեցած էր խմբային աշխատանքներով ու խաղերով, արշաւներով, էքստրեմալ փորձութիւններով, ազգային երգ ու պարով եւ կարեւոր քննարկումներով։

Բանակումի մասնակիցների առջեւ դասախօսութիւններով հանդէս են եկել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՅԴ Բիւրոյի աշխատակազմի ղեկավար, պ.գ.թ. Սարգիս Մկրտչեանը, ՀՅԴ երկարամեայ ներկայացուցիչ եւ «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին նախագահ Սիմոն Սիմոնեանը, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ եւ ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչութեան երկարամեայ ներկայացուցիչ Գոռ Սարգսեանը եւ ՀՅԴ անդամ Ժիրայր Պեոճեքեանը։

Բանակումը հիւրընկալել էր նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարական կազմի անդամներ Արտաշէս Մխիթարեանին, Անդրանիկ Ափոյեանին, Բորիս Տէր-Յովհաննիսեանին, ինչպէս նաեւ Արդարութեան մարտիկ, ՀՅԴ անդամ Համբիկ Սասունեանին։

Բանակումն ամփոփուեց խարոյկով, որին մասնակցեցին հին ու նոր ՀԵՄ-ականներ։

Share