ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տարի անց
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի նախաձեռնութեամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զինուորական պանթէոնում տեղի ունեցաւ Մայր հայրենիքում ՀՅԴ վերընձիւղման 36-ամեակին նուիրուած արարողութիւն եւ ծաղկեմատոյց արցախեան պատերազմների զոհերի շիրիմներին:
Միջոցառումը մեկնարկեց Պանթեոնի եկեղեցուց տէրունական աղօթքով, ապա օրուայ խորհրդի հետ կապուած խօսք ասացին ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Գոռ Սարգսեանը, ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
Մանրամասները` Երկիր մեդիայի ռեպորտաժում
